14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուբեն Հայրապետյանը ցուցմունք է տվել /վիդեո/

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր “Հարսնաքարի” սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին հարցաքննել են ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանը: Ըստ Այվազյանի, հունիսի 17-ին վիճաբանություն է եղել հինգ այցելուների եւ ռեստորանի աշխատակիցների միջեւ, ապա վեճը բակում վերաճել է ծեծկռտուքի, եւ երեք անձինք տեղափոխվել են ռազմական հոսպիտալ:

Դեպքից ժամեր անց հարուցվել է քրեական գործ: Կազմվել է քննչական խումբ, կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ: Պարզվել է, որ հոսպիտալի բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը, բժիշկ Արտակ Բայադյանը, եւ նրանց ընկերները մեկնել են Արզնիի ձոր` նշելու ընկերոջ ծննդյան օրը: Որոշ ժամանակ անց մեկնել են “Հարսնաքար” ռեստորան` խնջույքը շարունակելու համար:

Մատուցողը դիտողություն է արել մարզահագուստով լինելու համար: Ավետյանը գնացել եւ փոխել է հագուստը: Երբ կրկին եկել է մատուցողին ասել է` “Կարո՞ղ է գլխարկով էլ է արգելվում ձեր մոտ նստել”: Առաջացել է վիճաբանություն, այն շարունակվել է բակում: Ռեստորանի աշխատակիցները ծեծի են ենթարկել Ավետյանին եւ նրա ընկերներին: Երեք մարդու տեղափոխել են հոսպիտալ, որտեղ ցավոք, հունիսի 29-ին մահացել է Ավետյանը:

“Վստահեցնում եմ, որ նախաքննական մարմինը կատարել եւ կատարելու է բոլոր գործողությունները` ապահովելու օբյեկտիվ քննություն”,-ասաց Արսեն Այվազյանը: Ինչ վերաբերում է հոդվածը վերաորակավորելուն, ապա նշանակված  է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո կարելի կլինի անդրադառնալ դրան:

Այն հարցին, թե ծեծողների շարքում Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներից չե՞ն եղել, Այվազյանն ասաց. “Բոլոր 6 մեղադրյալները “Հարսնաքարի” աշխատակիցներ են, պարզվել է, որ դրանցից ոմանք որոշ առիթների` ասենք ճամփորդություն, ուղեկցել են Հայրապետյանին: Բոլորը որպես աշխատակից գրանցված են “Հարսնաքար”-ում: Դեպքի օրը, այդ ժամին` Ռ. Հայրապետյանը “Հարսնաքար”-ում չի եղել:

“Ըստ քրեական գործի տվյալների, նա եղել է Սեւանում, ժամը 19-ին եկել է քաղաք, կես ժամ մնացել “Հարսնաքարում”, ապա գնացել տուն”,-ասաց քննիչը: Այն հարցին, թե ստուգվել են բջջային հեռախոսները եւ արդյոք անվտանգության աշխատակիցները չեն զանգել Հայրապետյանին` քննիչը ասաց, որ վերծանումները ստանալու պահանջով հայտ են ներկայացրել դատարան:

“Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք չի առաջադրվել, նա հարցաքննվել է որպես վկա, հուլիսի 6-ին քննչական վարչությունում: Կրկնում եմ, չունենք գեթ մեկ ապացույց, որը կվկայի Ռուբեն Հայրապետյանի մեղսակցությունը: Ոչ տուժողները, ոչ մեղադրյալները, ոչ վկաները Ռուբեն Հայրապետյանի մասին տվյալ չեն հայտնել”,-ասաց Այվազյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ