24-ամյա հայ մանկապիղծը ձերբակալվել է Կիեւում

Հուլիսի 10-ին Կիեւի ոստիկանությունը ձերբակալել է 24-ամյա հայազգի Միխայիլ Հակոբյանին, ով կողոպտել եւ բռնաբարել է անչափահաս աղջիկներին, գրում է “Gazeta.ua”-ն:
Այդ մասին հայտարարել է անօրինական միգրացիայի դեմ Ուկրաինայի պետական շարժման համակարգող Յարոսլավ Դունաեւը: Նրա խոսքով` Հակոբյանի մասին հայտնի է միայն, որ նա որոշ ժամանակ բնակվել է Լվովում, մեկ անգամ ձերբակալվել է կողոպուտի համար, սակայն ազատ է արձակվել քաղաքից չբացակայելու ստորագրությամբ, սակայն նա որոշել է թաքնվել Կիեւի հիվանդանոցներից մեկում:
Դունաեւը հայտնել է նաեւ, որ հանցագործը բնակարան է վարձելիս եղել Խարկովի մարզում, որտեղ էլ նրան ձերբակալել են: Երիտասարդը 13-14 տարեկան աղջիկներից խլել է նրանց բջջային հեռախոսները, զարդերը, իսկ հետո ոչ բնական միջոցով բռնաբարել է նրանց:
Այժմ փրտրվում են մանկապիղծի հնարավոր զոհերը: