19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուղեվարձը թանկացավ, իսկ ծառայության որակը վատանում է

Վանաձոր-Երեւան եւ Երեւան-Վանաձոր ուղեւորափոխադրումների սակագները երեկ անակնկալ թանկացել են: Միկրոավտոբուսները ուղեւորափոխադրումներն իրականացնում են նախկին 1200 դրամի փոխարեն 1400 դրամով, ավտոբուսը` նախկին 1000 դրամի փոխարեն` 1200 դրամով, իսկ “Հունդաի” մակնիշի ութտեղանոց փոքր միկրոավտոբուսները` նախկին 1500 դրամի փոխարեն` 1800 դրամով: Դեռեւս հայտնի չէ, թե որքան կթանկանա տաքսի ծառայության սակագինը: Դեպի մայրաքաղաք եւ այնտեղից Վանաձոր ուղեւորափոխադրումները հիմնականում իրականացնում […]

Թունավորումների հարցն անհարկի եք սրում. Արա Ասոյան

ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն այսօր լրագրողների հետ զրույցում խորհուրդ տվեց ամռանը հրաժարվել ՛՛ձմեռային՛՛ սննդակարգից. տարվա շոգ ամիսներին  հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստը առաջարկում է օգտագործել քիչ ճարպեր պարունակող սննդատեսակներ, հրաժարվել  կամ սահմանափակել կաթնամթերքը, բացի, իր իսկ բնորոշմամբ՝ հրաշագործ մածունից, սննդակարգում նվազագույնի հասցնել մսամթերքը: Առհասարակ, Արա Ասոյանի համոզմամբ, սննդային թունավորումների հարցն անհարկի ենք սրում լրագրողներս: ՛՛ […]

Բերլուսկոնին կրկին սկանդալների կենտրոնում է

Իտալական դատարանը պահանջել է 3 տարի եւ 8 ամիս ազատազրկման ենթարկել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին` իր սեփական “Mediaset” հոլդինգում ֆինանսական խարդախություններ անելու համար, հայտնում է “Reuters”-ը: Մեղադրող կողմը պահանջել է 4 տարվա ազատազրկման ենթարկել նաեւ հոլդինգի նախագահ Ֆեդելե Կոնֆալոնիերին: Բերլուսկոնին, Կոնֆալոնիերին եւ “Mediaset”-ի ղեկավարության այլ անդամներ մեղադրվում են օֆշորային հաշիվների միջոցով արտասահմանյան ֆիլմերի եւ […]

Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը

Նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են խախտել հրադադարի ռեժիմը Հայաստանի հետ շփման գծում: Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից  հայտնում են, որ շփման գծի որոշ հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ Ադրբեջանի կողմից, սակայն հրաձգությունը չի կրել պարբերական բնույթ: Հիշեցնենք, որ վերջին  շրջանում  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 1000 անգամ:

ԱՄՆ դատարանը հանձնարարել է կատարել հայերին վճարված հատուցումների վերահաշվարկ

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական հատուցումների  վճարման վերաբերյալ վերջերս «Գլենդել Նյուզ» (Glandale News) ամերիկյան թերթի   տարածած հաղորդագրության առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանում գործը ներկայացրած փաստաբան Վարդգես Եղիայանի պարզաբանումը, որ ապահովագրված հայերի ժառանգներին վճարվող  հատուցումները ստանալու համար ներկայացված փաստաթղթերի և դիմումների քննության ընթացքում  համապատասխան հանձնաժողովը ժամանակին որոշակի անճշտություններ էր թույլ տվել, […]

“Աչքածակ” չլինել եւ “չջարդել”. Հրապարակ

Ուրբաթ օրը նախագահական կանչված նոր նախարարների համար Սերժ Սարգսյանը որոշակի սահմաններ է գծել, որտեղից այն կողմ նախարարը չպետք է անցնի: Առաջինը` “կողքերը չնայել”, “աչքը որեւէ բանի վրա չգցել”: Երկրորդը` կադրային ջարդ չիրականացնել, ցանկացած փոփոխություն խիստ պատճառաբանված պետք է լինի, ցանկալի է` փոփոխություններ ընդհանրապես չանել,- հորդորել է Սերժ Սարգսյանը: “Եթե հաշվի առնենք, որ նոր նախարարները բոլորն […]

Բժշկի հարազատները նրա փրկության համար Աստված են կանչում. Առավոտ

Մուրացանի ռազմաբժշկական հոսպիտալում արդեն 3 օր է` կյանքի համար կռիվ է տալիս կիրակի օրը “Հարսանաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը: “Առավոտ”-ի հետ  զրույցում Վահեի գործընկերները, որոնք արդեն 2-րդ օրն է կատարվածից ուշքի չեն գալիս, պատմեցին, որ մինչ միջադեպը զինվորական այս բժշկի հսկողության տակ են գտնվել […]

Աշխատել հանրապետական եղբայրների հետ միասին

“Օրինաց երկիր” կուսակցության Henaran.am-ին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, առաջիկա 2 օրերին կուսակցությունը կորոշի թե կոալիցիոն հուշագրի շրջանակներում որ փոխնախարարների եւ փոխմարզպետների պորտֆելներն են վերցնելու ՀՀԿ-ից: Մեր տեղեկություններով, Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենից թիմը դժգոհ չի մնա: Կուսակից ընկերներից մեկի այն դիտարկմանը, թե ինչու մարզպետի պաշտոն իրենց չեն տալիս, Բաղդասարյանն ասել է, որ ամեն ինչ […]

Հարուցվել է քրեական գործ

Մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արամ Գյուլնազարյանի մահվան կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի` “սպանությունը ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով” հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Զինծառայողը մահացել է Ադրբեջանի բանակի կողմից արձակված գնդակից: Հիշեցնենք, որ հունիսի 18-ի առավորտյան ժամը 08.25-ի սահմանում […]

ՌԴ բնակիչները գնահատել են մարդու կյանքի “արժեքը”

“Ռոսգոսստրախ” ընկերության հետազոտությունների կենտրոնի անցկացրած ուսումասիրության համաձայն ռուսաստանցիների համար մարդու կյանքի “արժեքը“-ը կազմում է 3,5 մլն ռուբլի: Հարցմանը մասնակցել են ՌԴ-ի մեծ եւ փոքր քաղաքներում բնակվող 2,2 հազար մարդ: Կյանքի “արժեքը” ընկել էր ճգնաժամի շրջանում: Սակայն 2011-ին այն կրկին սկսել է աճել եւ նույնիսկ գերազանցել նախկին ցուվանիշը: Չնայած 2011-ի ապրիլից 2012-ի ապրիլը մարդու կյանքի “արժեքը” կրճատվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի