09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունները մեկնարկում են հակակոռուպցիոն իրազեկման ծրագիր

Ս.թ. հուլիսի 12-ին “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը եւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը պաշտոնապես նշանավորեցին հակակոռուպցիոն իրազեկման համատեղ ծրագրի մեկնարկը:

77.000 ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության ու միջուկային նյութերի չտարածման հարցերով գրասենյակի կողմից եւ իրականացվում է 2008-ի ՀՀ արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից ստորագրված Միջուկային եւ ռադիոակտիվ  նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում:

Ծրագրի նպատակն է մեծացնել Հայաստան մուտք գործող եւ Հայաստանից մեկնող ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների իրազեկվածությունը հակակոռուպցիոն հարցերի շուրջ` նրանց համար պարզաբանելով սահմանային անցակետերում եւ մաքսակետերում կիրառվող ընթացակարգերը: Այս նպատակով պատրաստվել են թերթոններ, պաստառներ, սոցիալական գովազդ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով եթեր հեռարձակելու համար, իսկ տպագիր նյութերը թարգմանվել են անգլերեն ու ռուսերեն: Նյութերում ներկայացված է թարմ տեղեկատվություն Հայաստանի սահմանը հատող եւ մաքսակետերով անցնող քաղաքացիների իրավունքների վերաբերյալ, ինչպես նաեւ կան զգուշացումներ կաշառքի անօրինականության մասին` քաղաքացիների կամ պետական պաշտոնյաների կողմից: Նյութերում նաեւ զետեղված եմ թեժ գծի հեռախոսահամարներ, որոնք քաղաքացիները կարող են օգտագործել Հայաստանի սահմանը հատելիս կամ մաքսակետերով անցնելիս ունեցած խնդիրների մասին հաղորդելու համար:

Հակակոռուպցիոն նյութերը բաժանվելու ու տեղակայվելու են Հայաստանի բոլոր սահմանային անցակետերում, այդ թվում “Զվարթնոց” եւ “Շիրակ” միջազգային օդանավակայաններում, Բագրատաշեն, Գոգավան, Բավրա, Մեղրի սահմանային անցակետերում եւ այդ նույն վայրերի մաքսակետերում, ինչպես նաեւ Այրում երկաթուղային կայարանի մաքսակետում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ