08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ջահել պատգամավորը Սահմանադրությունն է փոխելու . “Ժողովուրդ”

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` ՀՀ ԱԺ ամննաերիտասարդ պատգամավոր Հայկ Գրիգորյանը, որը թիվ 37 ընտրատարածքից էր ընտրվել, որոշել է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում փոփոխություն մտցնել: Քանի որ Գրիգորյանի “հովանավորյալը” Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, վերջերս նա իր մոտ է կանչել երիտասարդ պատգամավորին եւ հետաքրքրվել, թե ինչ է որոշել անել ԱԺ-ում: Գրիգորյանն էլ ոգեւորված հայտարարել է, թե “Սահմանադրության 4 հոդվածում սխալ կա, փոխելու եմ”:

Մարզպետն ուրախացել է, որ իր թեկնածուն արդեն սկսել է աշխատել, ու անգամ իր շրջապատին պատմել է, թե Հայկը շուտով Սահմանադրությունում փոփոխություն է անելու:
Թերթը հիշեցնում է, որ սահմանադրական փոփոխություններն իրականացվում են միայն հանրաքվեի միջոցով, ինչի մասին պատգամավորը հավանաբար չի իմացել: Իսկ 4-րդ հոդվածը վերաբերում է հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ինչպես նաեւ հանրաքվեներին, որոնք անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:
“Ժողովուրդ”-ը փորձել է Աժ պատգամավոր Հայկ Գրիգորյանից պարզել, թե ինչ սխալ է հայտնաբերել Սահմանադրության հոդվածի մեջ, սակայն նա հերքել է թերթի տեղեկությունը: “Չէ, ճիշտ չէք”,-ասել է Գրիգորյանն ու անջատել հեռախոսը:
Ի դեպ, թերթի տեղեկություններով` Հայկ Գրիգորյանն իր հովանավորյալից մի մեքենա է նվեր ստացել, որպեսզի մասնակցի ԱԺ նիստերին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ