27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աղջիկնե’ր, ամուսնացեք 18 տարեկանում, ավելի վաղ օրենքը թույլ չի տալիս

Ընտանեկան օրենսգրքում  նախատեսվում է իրականացնել փոփոխություն` աղջիկների եւ տղաների ամուսնության տարիք սահմանելը` 18 տարեկանը:  Արդարադատության նախարար   Հրայր Թովմասյանը նշեց, որ այս դրույթը իրականացվում է գենդերային անհավասարությունները վերացնելու անհրաժեշտությունից

Նախարարի խոսքերով` միջազգային կազմակերպությունները վաղուց են հորդորում Հայաստանի իշխանություններին գնալ այդ քայլին, բայց այս անգամ դեր են խաղացել այլ դրդապատճառներ: “Դպրոցական կրթությունը նախկին 10 տարվա փոխարեն սահմանվել է 12 տարի: Այսինքն` աղջիկները 17 տարեկանում դեռեւս դպրոցական են, ինչը նպատակահարմար չի դարձնում ամուսնությունը: Երկրորդ` առկա է առողջապահության նախարարության եզրակացությունն այն մասին, որ կանանց վաղ տարիքում հղիությունը մի շարք առողջական խնդիրներ է առաջացնում հետագայում: Եւ վերջապես` ամուսնական տարիքը Հայաստանում առանց այդ էլ բարձրացել է:

Եթե 20-րդ դարի 80-ական թվականներին 1000 ամուսնությունից 250-ում աղջիկները 17-18 տարեկան էին, ապա ներկայում այդ թիվը 50-ից չի անցնում: Նիստը նախագահող փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը նշեց, որ աղջիկների եւ տղաների ամուսնական տարիքի հավասարեցումը համաձայնեցվել է նաեւ հասարակական կազմակերպությունների հետ:

Նախկինում գործող ընտանեկան օրենսգրքով աղջիկների ամուսնական տարիքը սահմանված  էր 17, իսկ տղաներինը 18 տարեկանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ