Քաղծառայությունում միջնորդություններ չկան. Մանվել Բադալյան

Եթե մարդը չունեցավ փորձ, գիտելիքներ, պատասխանատվություն՝ նրան շատ դժվար է անցկացնել այդ պաշտոնում, ավելին, քաղծառայության համարգը կատարելագործվել է եւ էականորեն նվազել ե բոլոր տեսակի միջնորդություներն ու խնդրանքները:
Այս մասին այսօր “Հենարան” ակումբում հայտարարեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Բանախոսը տեղեկացրեց, որ Հայաստանում ներդրվել է աշխատանքի կատարողականության ինստիտուտ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքը գնահատվելու է:
Գնահատումն իրականացվելու է ամեն աշխատողի անմիջական ղեկավարի կողմից եւ վերջինս ցանկացածպահի կկարողանա գնահատել իր իսկ աշխատողի գործունեությունը: Քաղաքացիական ծառայողները կարող են վիճարկել իրենց ղեկավարի կողմից կայացրած վճիռները, օրինակ իրենց կարգապահական տույժի ենթարկելու հանգամանքը:
Առաջին կիսամյակում քաղաքացիական խորհուրդը ստացել է 7 դիմում, որից 4–ի հեղինակները քաղաքացիական ծառայողներ են: “Կարծում եմ, որեւէ նախարարի ու մարզպետի հաճելի չի լինի, որ իր կայացրած որոշումը որեւէ տեղ բեկանվում է կամ չեղյալ է համարվում, անձամբ ես չէի ցանկանա հայտնվել այդ վիճակում, երբ իր ստորագրած հրամանը իմ ստորագրությամբ, բայց այլ հրամանով չեղյալ համարվի “,-ասաց Մանվել Բադալյանը: