14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ազգովի` տոլմա ենք ուտելու/վիդեո/

Հուլիսի 11-ին, Սարդարապատի հուշահամալիրում տեղի կունենա Տոլմայի մրցույթ-փառատոնը: Այն կազմակերպվում է 2-րդ անգամ, եւ “Հայ խոհարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման”  Հ/Կ քարտուղար Վահե Աթանեսյանի խոսքով` փառատոնի նպատակն է միջազգային հանրությանը ներկայանալ ազգային խոհանոցով: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա, փառատոնի կազմակերպման նպաստել է նաեւ այն, որ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ տոլման ադրբեջանական ուտեստ է:

“Դրանից երկու ամիս անց կազմակերպվեց փառատոնը, որը լուսաբանվեց աշխարհի խոշոր լրատվամիջոցներով”,-ասաց Վ. Աթանեսյանը: Հետաքրքիր է նաեւ, որ Տոլմայի փառատոնը համընկավ “Ոսկե ծիրան” կինոփառատոնի հետ:

“Այս տարի փառատոնին ներկա կլինեն տարբեր երկրների բազմաթիվ անվանի մարդիկ, իսկ նրանք, ովքեր առաջին անգամ են Հայաստանում, փառատոնից ստացած տպավորություններն անջնջելի կլինեն”,-ասաց  փառատոնի մրցավարական խորհրդի ղեկավար, Հայաստանի ժողվրդական  արտիստ Ռաֆայել Քոթանջյանը: Վերջինս նշեց, որ անցած տարի 78 տեսակի տոլմա է փորձել եւ թվում էր, թե ալերգիա կունենա տոլմայից: Սակայն, ընդհակառակը ավելի սիրեց ազգային այդ կերակրատեսակը:

Տոլմայի երկրորդ փառատոնին կգործի 20 տաղավար եւ կլինեն տոլմայի նորանոր բաղադրատոմսեր, որոնք կտրվեն ցանկացողներին: Անցած տարվա փառատոնի բաղադրատոմսերը տպագրվել են “Ուդուլի” գրքում: Հետաքրքիր բաղադրատոմսերից բանախոսներն առանձնացրին թոնրի տոլման եւ դդմի ծաղիկի մեջ փաթաթված տոլման: Իսկ թե ինչու Սարդարապատում է մրցույթը կազմակերպվում, ըստ ՀԿ տնօրեն Գարիկ Գջոյանի` Սարդարապատը մեր հաղթանակի խորհրդանիշն է, իսկ մենք էլ հաղթելու ենք մշակույթով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ