22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքում առողջապահության անունը լսում են, վախենում են /վիդեո/

Կոտայքի մարզի բնակիչները բժշկի չեն դիմում, ոչ թե նրա համար, որ բոլորն առողջ են, այլ, ինչպես իրենք են ասում, “առողջապահություն անունը լսում են, վախենում” են: Այսօր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում Henaran.am-ի թղթակիցը զրուցել է  ՀՀԿ նախագահ, ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանին լսելու եկած բնակիչների հետ եւ փորձել պարզել, թե որ ոլորտներից են ամենից շատ դժգոհում հրազդանցիները: […]

Ակնկալիքներ ունեմ, քանի որ լավ ղեկավար է… Սերժ Սարգսյանի վերջին մարզային հանդիպումները /վիդեո/

                ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ընտրողների հետ: ՀՀԿ նախագահը Սևանում անդրադարձել է Գեղարքունիքի մարզի բնակչությանն առավելապես հուզող Սևանա լճի հետ կապված ծրագրին, ինչպես նաև խոսել աշխատատեղերի ստեղծման, փոքր ու միջին բիզնեսի զարգացման և մի շարք այլ […]

Դաշնակցությունը որպես հին ընկեր կոչ է անում հավատալ եւ քվեարկել իր փոփոխությունների փաթեթին /վիդեո/

Հայ Յեղափոխական դաշանակցությունը այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանրահավաք էր կազմակերպել Ազատության հրապարակում: “Արդարության եւ ազատության հավաք Ազատության հրապարակում”,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը, որի խոսքին հաջորդեց Հայաստանի եւ ՀՅԴ օրհներգերը: Իսկ մինչ հանրահավաքը` Դաշնակցության  հին ընկեր Ռուբեն Հախվերդյանի  հոլովակը ցուցադրվեց նույնիսկ մի քանի անգամ: Ըստ Գ. Մանուկյանի քարոզչության 24 օրվա ընթացքում ընտրողները շատ բան տեսան: “Շատ […]

Սոչիում սպանվել է 24-ամյա հայ մարզիկը

Սոչիում ծեծկռտուքի ժամանակ դանակահարել են 24-ամյա թեքվոնդիստ, սպորտի վարպետ Յուրի Գարանյանը: Նա հոսպիտալացվել է, սակայն երիտասարդի կյանքը, ցավոք փրկել չի հաջողվել: Երիտասարդը դանակի հարված է ստացել սրտի շրջանում: Տարվում է նախաքննություն:  

Լոնդոնն առաջ է անցնում Փարիզից եւ Նյու Յորքից

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը լավագույն վայրն  է դարձել ճամփորդությունների համար` առաջ անցնելով զբոսաշրջիկների սիրելի վայրեր համարվող Փարիզից եւ Նյու Յորքից: Ինչպես յուրաքանչյուր մեգապոլիս, Լոնդոնը եւս ունի իր դրական եւ բացասական կողմերը: Սակայն այն զբոսաշրջիկներին առաջարկում է լավագույն կացարանները, սնունդը եւ զվարճանքի վայրերը: Լոնդոնն առաջ է անցել զբոսաշրջիկների համար 25 ամենասիրելի քաղաքներից: Ցանկը կազմվել է տասնյակ […]

Ինը հազար ոստիկան եւ տոն

Երեւանում, այսօր` մայիսի 2-ին, տեղի է ունեցել ԱԺ ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի հերթական նիստը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Փոխոստիկանապետը հայտնեց, որ քարոզարշավի ընթացքում ստացվել է 34 ահազանգ: Այդ թվում ստուգման ենթակա տեղեկատվության  3 ահազանգը թողնվել է […]

Ջերմուկի Աշոտը` “տաքսու տակ”. օրվա կադր

Թիվ 39 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու “Ջերմուկ գրուպ”-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի քարոզչական պաստառը Եղեգնաձորում “հանգրվանել” է տաքսի ծառայություններից մեկի գովազդի տակ: Թեկնածուի ցուցապաստառը փակել է արեւի խորհրդանիշ քանդակը: “Տաքսու տակը հեչ,  ասա բնական արեւը չկտրի Արսենյանը”,-կատակում են եղեգնաձորցիները:  

Թոշակառուն լավ էր հիշում նախկին վարչապետին. Բագրատյանը ներողություն խնդրեց

Կապանում օրերս կայացած ՀԱԿ հանրահավաքից հետո, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին է մոտեցել 78-ամյա մի ընտրող եւ  հարցրել, թե արդյո՞ք Բագրատյանը թոշակ ստանում է: “Ինչ է, այդքան մեծ եմ երեւում, որ հարցնում եք”,-ասել է նախկին վարչապետը: Ծերունին ասել է, որ հարցը մեծ երեւալը չէ: “Դուք, որ վարչապետ էիք, հայտարարեցիք, որ թոշակառուները բալաստ են պետության վրա, […]

Տարոնը ուժը կորցրած ճանաչեց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 02.05.2012 թ. № 3635-Ա որոշումով ուժը կորցրած է ճանաչվել Երևան քաղաքի ենթակայության “Կենտրոն-Կանաչապատում” ՓԲ ընկերությանը 15.12.2011 թ. տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը: Համաձայն քաղաքապետի որոշման, “Կենտրոն-Կանաչապատում” ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ: Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվել է Կենտրոն վարչական շրջանի […]

նախընտրական քարոզարշավն անցել է ավելի հավասարակշռված, հանգիստ. տեղական դիտորդներ

“Ընտրությունը քոնն է” ՀԿ-ի  դիտորդները խորհրդարանական ընտրությունները դիտարկել են հանրապետության 1975 ընտրատեղամասերում: Մինչեւ օրս հաշվի են առնվել է քաղաքական մթնոլորտը, համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով կուսակցությունների եւ պատգամավորության թեկնածուների առաջադրման գործընթացները, պաշտոնական քարոզարշավը , քարոզչական նյութերը, ընտրական իշխանությունների գործելակերպը, գործադիր իշխանության մասնակցությունն ընտրագործընթացներին, ընտրողների ցուցակները, ԶԼՄ-ների որդեգրած քարոզարշավային քաղաքականությունը: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, 2012 թ. խորհրդարանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի