21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության նիստը` չորեքշաբթի

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ոչ թե հինգշաբթի օրը` մարտի 8-ին, այլ չորեքշաբթի`մարտի յոթին: Կառավարության նիստի օրվա փոփոխությունը պայմանավորված է կանանց միջազգային օրվա կապակցությամբ կառավարության որոշմամաբ աշխատանքային եւ հանգստյան օրերի փոփոխությամբ: Հիշեցնենք, որ կառավարության որոշմամաբ մարտի 9-ը սահմանվել է ոչ աշխատանքային օր: Փոխարենը գործադիրը որոշել է աշխատանքային դարձնել մարտի 24-ը:

Քաղաքապետարա՞նն է խճճվել, թե՞ մեզ է ուզում խճճել. Անահիտ Բախշյան

Սույն թվականի փետրվարի 20-ին ‘Ժառանգություն’ խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Երեւանի քաղաքապետին էր դիմել` խնդրելով պաշտոնական պարզաբանումներ եւ տեղեկություններ տրամադրել Մաշտոցի այգու տարածքի նպատակային եւ գործառնական նշանակությունը փոխելու, Երեւանի գլխավոր հատակագծին համապատասխան` հանրային այգու տարածքում հողահատկացում կատարելու, դրա համար հիմք հանդիսացած իրավական ակտերի մասին: Թեպետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 2-ին տեղեկություններ էր տրամադրել այն սուբյեկտների վերաբերյալ, […]

Թմրանյութ` սուրճի բաժակում

Մարտի 5-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից բերման են ենթարկել 45-ամյա մի տղամարդու, որի մոտ հայտնաբերվել է սուրճի բաժակ` 25-30 մլգ դեղնավուն, սուր հոտով նյութի պարունակությամբ: Ըստ տղամարդու հայտարարության՝ նշված նյութը թմրամիջոց է, որը պատրաստել է  ներարկման եղանակով իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: Henaran.am-ին […]

Բազկամարտի բաց առաջնություն` նվիրված ՀՀ ԶՈՒ 20-ամյակին

Մարտի 6-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ ՀՊՃՀ Երիտասարդ համալսարանականների կենտրոնը կազմակերպել էին բազկամարտի բաց առաջնություն՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին։ Առաջնությանը մասնակցում էին հանրապետության պետական եւ ոչ պետական բուհերի ավելի քան 120 ուսանողներ։ Բազկամարտի բաց առաջնությունը տեղի ունեցավ 6 քաշային կարգում, I, II, III մրցութային տեղերով` աջ եւ ձախ ձեռքերի համար։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի […]

Ռոբին Հուդը կամ Բարի Սամարացին մարդկանց անանուն ծրարներով փող է ուղարկում

Գերմանիայի հյուսիսում գտնվող Բրաունշվեյգում  հայտնվել է առեղծվածային “Ռոբին Հուդ“, որն արդեն քաղաքի բնակիչներին նվիրել է 190 հազար եվրո: Ռոբին Հուդը կամ Բարի Սամարացին, ինչպես նրան անվանում են համաքաղաքացիները, մարդկանց գումար է ուղարկում անանուն ծրարների մեջ: Թե ում է օգնություն հարկավոր, Ռոբին Հուդն իմանում է թերթերից: Նա 10 հազար եվրոն դնում է ծրարի մեջ, ուղարկում համապատասխան […]

Սահմանվել է ընտրական հանձնաժողովներում լրագրողների հավատարմագրման կարգը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2012 թվականի հունվարի 31-ին ընդունել է ‘Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը սահմանելու մասին’ թիվ 18-Ն որոշումը։ Նշված որոշմամբ հաստատված կարգը սահմանում է լրագրողի հավատարմագրման կանոնները եւ հավատարմագրված լրագրողի` ընտրական հանձնաժողովներում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը եւ այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն […]

Տոներին` առանց տեղումների եղանակ

Հանրապետությունում  մարտի 7-ին, 9-ին, 11-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ,  8-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ: 10-ինշրջանների զգալի մասում  սպասվում են տեղումներ,լեռնային եւ նախալեռնային շրջաններում` ձյուն,հովտային շրջաններում` թաց ձյուն եւ ձնախառն անձրեւ: Քամին հյուսիս-արեւմտյան 3-8 մ/վրկ, 10-ինառանձին վայրերում հնարավոր է ուժգնացում 18-23մ/վրկ, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներումսպասվում է բուք, ճանապարհներին`  մերկասառույց:Օդի ջերմաստիճանը  7-9-ը աստիճանաբարկբարձրանա՝  5-7, 10-ի ցերեկը, 11-ի գիշերը  կնվազի 6-8 աստիճանով: Երեւանում`մարտի 7-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ,  10-ին ժամանակ առժամանակ սպասվում են տեղումներ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ  ԱԻՆ լրատվական ծառայությունից  

Արգամիչը Սյունիք է մեկնել հատուկ առաքելությամբ

Ազգային ժողովի նախկին խոսնակ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն այսօր ուղղաթիռով Սյունիք է մեկնել: Հանգստյան օրերին ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, վարչապետ Տիգրան Սարգսյանի այցից հետո Աբրահամյանի  շտապ մեկնելը տարակուսանքի առիթ տվեց: Մամուլն այս այցը պայմանավորեց Սարգսյան-Աբրահամյան հակասությամբ, ինչն այդքան էլ այդպես չէ: Henaran.am-ի տեղեկություններով, Աբրահամյանը Սյունիք մեկնել է` հաշտեցնելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ […]

‘Ժառանգության’ առաջարկը Տարոն Մարգարյանին

Այսօր Ազգային ժողովի ‘Ժառագություն’ խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պաշտոնական գրություն է ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` ‘Ազգային ժողովի կանոնակարգ’ Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջով Երեւանի քաղաքապետարանում Աբովյան-Իսահակյան գետնանցումի խնդրով քննարկում կազմակերպելու առաջարկով: Ս. Սաֆարյանի նամակում մասնավորապես ասված է. ‘Հարգելի պարոն Մարգարյան, Այսօր առավոտյան ես եւ ‘Ժառանգություն’ խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ահազանգի հիման վրա այցելեցինք […]

“Արմավիա”-ն վերսկսեց իր չվերթների սպասարկումը

“Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ից հայտնում են, որ ընկերության ունեցած տվյալներով, “Արմավիա” ավիաընկերությունը համաձայնության է եկել Ռոսնավիգացիա կազմակերպության հետ պարտքի շուրջ: Այսօր ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչությունում հանդիպում է տեղի ունեցել “Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի և Արմավիա ավիաընկերության ներկայացուցիչների միջև: Որոշվել է ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա երեքշաբթի օրը: “Արմենիա միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ից հույս են հայտնում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի