09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սեքս-ինդուստրիայի աշխատակիցների մուտքը Կանադա արգելել են

Մերկապարողները, մերսողները եւ սեքս-ինդուստրիայի այլ աշխատակիցները հուլիսի 14-ից չեն կարող Կանադայում աշխատելու ժամանակավոր թույլտվություն ստանալ:

Կանադայի իմիգրացիայի հարցերով նախարար Ջեյսոն Քեննին հայտարարել է, որ նման որոշում է ընդունվել օտարերկրացիներին շահագործումներից  եւ թրաֆիքինգից զերծ պահելու նպատակով: Բացի այդ, գործատուներին արգելվել է աշխատանքի ընդունել օտարերկացիներին:

2007-ին Կանադայում փորձ էր արվել արգելել օտարերկրացի մերկապարուհիների մուտքը երկիր, սակայն դա խիստ քննադատության ենթարկվեց կանադական սեքս-ակումբենրի սեփականատերերի կողմից: Նրանցից մեկը հայտարարել էր, որ Արեւմտյան Եվրոպայի եւ Ասիայի կանայք “էկզոտիկ են, գեղեցիկ եւ շատ պրոֆեսիոնալ” եւ հավելել, որ եթե նրանց թույլ չտան գալ Կանադա, ապա նրանք ավելի քիչ հնարավորություններ կունենան փրկվելու աղքատությունից իրենց երկրներում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ