07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օձը մանկապարտեզ էր մտել

Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի թիվ 12 դպրոցի առաջին հարկում  տեղակայված մանկապարտեզի չօգտագործվող տարածքում, երբ աշխատողը արտահագուստն  էր փոխում, օձ նկատեց: Անմիջապես տեղյակ է պահվել մարզային փրկարարական ծառայությանը, որն էլ փրկարարական ջոկատ է ուղարկել դպրոց: Փրկարարներին հաջողվել է հատուկ գործիքի միջոցով բռնել լուսամուտի գոգին դեռեւս պառկած մեկ մետր երկարության հայկական իժ տեսակի օձին եւ տեղափոխել անվտանգ […]

Նախընտրելի հանգստավայրերը` ըստ աստղակերպի նշանների. էզոթերիկ

Այս տարի հանգստի համար կատարյալ տարբերակ է ծովափը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղաբան–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը` խոսելով  հանգստի համար նախընտրելի և ոչ նախընտրելի երկրների մասին` ըստ աստղակերպի նշանների։ Խոյերի համար բարենպաստ են Իտալիան, Եգիպտոսը, Թուրքիան և Հայաստանը: Բացասական է Հոլանդիան: Խոյերը հանգստի ժամանակ պետք է խուսափեն զգացմունքային լինելուց: Ցուլերի համար նախընտրելի երկրներն են Հայաստանը, Իտալիան: Նրանք պետք […]

ՀՀ նախագահի մրցանակի է արժանացել թուրք Ռագըփ Զարաքողլուն

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տարբեր բնագավառներում Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ ձեռքբերումների եւ մրցանակի արժանանալու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել կատարած կարեւոր աշխատանքի համար եւ մաղթել նոր հաջողություններ: Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Հանրապետության նախագահի մրցանակների հանձնման արարողության ժամանակ. ‘Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հարգելի՛ դափնեկիրներ, Ջերմորեն […]

Լրագրող Գայանե Առուստամյանը չի հավատում ԲՀԿ-ին

ՀԱԿ  անդամ, պատգամավորի թեկնածու, լրագրող Գայանե Առուստամյանը չի հավատում, որ ԲՀԿ-ն կարող է ընդդիմադիր ուժ լինել: “Ծառուկյանը, վերջապես, պետք է ապացուցի, որ իր խոսքը, իրոք, գործ է եւ ոչ թե խաղ, որը ծառայում է սեփական շահերին եւ ունեցվածքի պահպանմանը”,-ասաց նա` համոզմունք հյատնելով, որ ԲՀԿ-ն պետք է համագործակցի ՀԱԿ-ի հետ եւ ընդդիմացող բոլոր ուժերը պետք է […]

Առողջ սնունդը պետք է վաստակել.փորձագետները՝ արագ սննդի մասին

Այսօր առողջ սննդի համաշխարհային օրն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ արագ սննդի խնդիրների եւ առողջ սնվելու շուրջ խոսեցին էնդոկրինոլոգ Բամինա Բաղրամյանը եւ Սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Վերջինիս խոսքով՝ Անգլիայում օրենք կա ՝  ծնորղներից վերցնում են այն երեխաներին, որոնք չափազանց գիրանում են, այսինքն ծնողներն այդ կերպ պատժվում են՝ իրենց երեխաներին սխալ ձեւով սնելու համար: […]

Մարգարի դատը կկայանա

“Չնայած ճնշման տատանումներին, եթե այլ սինդրոմներ չունենամ, վաղը դատական նիստը կկայանա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհայանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը: Հիշեցնենք, որ արդեն երեք անգամ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հետաձգում է դատական նիստը` փաստաբանի հիվանդության պատճառով: Դատական նիստում Մկրտիչ Վասակյանը պետք է ներկայացնի պաշտպանական ճառը: […]

Գազալցակայանում մեքենա է պայթել

Մայիսի 26-ին, ժամը 06.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Քիմիագործների այգու մոտ գտնվող գազալցակայանում մեքենա է պայթել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 06.00-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց փողոցում գտնվող գազալցակայանում գազալցման ժամանակ պայթել է ‘ՎԱԶ-211030’  մակնիշի ավտոմեքենա: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:  Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից […]

Ավտովթար. 2 զոհ եւ 2 վիրավոր

Մայիսի 28-ին, ժամը 19.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 61 շենքի մոտ իրար են բախվել  ‘Նիսան Մաքսիմա’  մակնիշի ավտոմեքենա եւ  ‘Յամահա’  մակնիշի  մոտոցիկլետ: Մոտոցիկլետի վարորդը`  1963 թ. ծնված Գեւորգ Թումանյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորուհի Մարիաննա Խաչատրյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 22.40-ին, գիտակցության չգալով, մահացել է: ‘Նիսան Մաքսիմա’-ի վարորդը եւ  ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

Պետերբուրգում հայ գործարար է սպանվել

Սանկտ-Պետերբուրգի “Քեմլոտ” ռեստորանում նախօրեին 2 մարդ է սպանվել: Ինչպես հաղորդում է “Life News”-ը, սպանվածներից մեկը ռեստորանի 45-ամյա սեփականատեր հայազգի Սարգիս Պետիկյանն է: 2-րդը, ըստ նախնական վարկածի` վարձու մարդասպանն է, ում ուղարկել էին նրան  սպանելու: Իրավապահ մարմինների տվյալներով` ռեստորան է  մտել մի տղամարդ, ով վիրավորել է այդ պահին ճաշողներից մեկին: Զոհի հարազատների եւ կրակողի միջեւ կռիվ […]

Երիտասարդական արշավ` նվիրված մայիսյան հերոսամարտերին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը մայիսի 26-28-ը նախաձեռնել էին արշավ՝ Երեւան-Թեղենիս լեռ-Մայմեխսար-Մարմարիկ գետ-Վանաձոր-Երեւան երթուղով: Արշավը նվիրված էր Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնին եւ մայիսյան հերոսամարտերին: Արշավին մասնակցում էին ԵՊԲՀ շուրջ 20 ուսանողներ, նաեւ՝ բուհի լեռնագնացների ակումբի անդամներ: ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ Կարեն Ակոպյանը, անդրադառնալով արշավի երթուղու ընտրությանը, նշեց.’Այն գագաթները, որոնք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի