07 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նորատուսցիները Հարսնաքարում էին

Գեղարքունիքի Նորատուս գյուղի համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանը գյուղի երեք դպրոցներն  ավարտած 95 շրջանավարտներին, նրանց ծնողներին եւ մանկավարժներին հրավիրել էր մայրաքաղաքի “Հարսնաքար” ռեստորան: Գյուղապետի խոսքով, “ ամենալավ նվերը քեֆ անելն է”, խմելը, պարելը, որը չի մոռացվի: Ի դեպ,  գյուղապետը Հանրապետական չի, բայց ՀՀԿ-ի համակիրներից է:

Անհայտ կորածը ջրախեղդ է եղել

Երկու օր առաջ տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ, անհայտ կորած` 1956 թ. ծնված Օնիկ Բադալյանը , հնարավոր է խեղդվել  է Գավառագետի Գավառ-Նորատուս հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Ջրափրկարարները Գավառագետից դուրս են բերել Օ. Բադալյանի դին:

Ապագա նախագահը մարիխուանայի սիրահարների “բանդա” է ղեկավարել

Ամերիկացի լրագրող Դեյվիդ Մարանիսի “Բարաք Օբամա. պատմություն” գրքից համացանցում հայտնված հատվածները բուռն քննարկման առիթ են դարձել: Գիրքն ամբողջությամբ կհրատարակվի հունիսին: Եթե հավատանք գրքի հեղինակին, ապա ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դպրոցական բարձր դասարաններում մեծ հաջողություն ուներ համադասարանցիների մոտ, քանի որ մարիխուանայի սիրահարների “բանդայի” ղեկավարն էր: 1995-ից գրված ինքնակենսագրությունում Օբաման խոստովանում է, որ երիտասարդ տարիներին հաճախակի է […]

Առանց տեղումների եղանակ

Եղանակը կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ: Այս գիշեր ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ին օրվա 2րդ կեսին առանձին շրջաններում հնարավոր են կարճատեւ անձրեւներ: Հնարավոր է նաեւ ամպրոպ, քամի 18-20մ/վրկ, կարկուտի փոքր հավանականություն կա հյուսիսային շրջաններում` երեկոյան: Ընդհանուր առմամբ առատ տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանն ամենուրեք կբարձրանա 1-3 աստիճանով: Երեւանում մայիսի 29-ին առավոտյան պարզ, օրվա 2րդ կեսին […]

Բախում Փակ շուկայի համար. բողոքում են բողոքողների դեմ/վիդեո/

Փակ շուկայի պահպանության կողմ արտահայտվող քաղաքացիներն այսօր հանդիպել են  նաեւ շուկայի մերձակայքում ապրող բնակիչների հետ: Վերջիններս չափազանց դժգոհ էին, որ քաղաքացիների մի խումբ բողոքում է շուկան քանդելու դեմ: Նրանց խոսքով` իրենց կենցաղը տարիներ շարունակ անտանելի է դարձել շուկայի գոյությամբ պայմանավորված աղտոտության պատճառով: Եւ հիմա նրանք կողմ են, որ շուկան քանդելու արդյունքում թեկուզեւ սուպերմարկետ կառուցվի, միայն […]

Փակ շուկայի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոտիկանություն

Փակ շուկայի պաշտպանները հանցագործության մասին հաղորդմամբ դիմել են  Ոստիկանության Կենտրոնի բաժին: “Փրկենք Փակ շուկան”  ֆեյսբուքայն խմբում, որտեղ հավաքված են  Երեւանի Փակ շուկայի քանդման դեմ հանդես եկող օգտատերերն ու ակտիվիստները, նախաձեռնող խմբի անդամ, “Ժառանգության” ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը գրում է. “Այսօր փակ շուկայի ճարտարապետական կոթողի պահպանության օգտին հանդես եկած քաղաքացիների, ինչպես նաեւ տեղում նրանց միացած բնակիչների ստորագրություններով […]

Քաղաքացիական պայքար` հանուն Փակ շուկայի /վիդեո/

Այսօր Փակ շուկայի դիմաց  հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք դեմ են շուկան քանդելուն: Հիշեցնենք, որ երեկ սոցկայքերում ահազանգ էր ստացվել այն մասին, որ մայիսի 27-ի գիշերը քանդում են Երեւանի Փակ շուկան: ֆեյսբուքում ստեղծվեց նախաձեռնող խումբ, որի անդամները քաղաքացիներին հրավիրեցին Փակ շուկայի տարածք`արտահայտելու իրենց բողոքը շուկան քանդելու կապակցությամբ: Նախաձեռնող խմբում են ‘’Ժառանգության’’ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, […]

Պետական եւ մասնավոր սեկտորները համատեղ կվերանորոգեն Օձունի եկեղեցին

Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը կիրականացնի “ԼեւԳուգ” ՓԲԸ-ն: Մրցույթի հաղթողը պարտավորվում է ավարտել V-VII դարերի հայ ճարտարապետության մարգարիտի նորոգումն ու վերականգնումը երեք տարվա ընթացքում: Նախագծի արժեքը կազմում է 320 մլն դրամ: Սույն թվականի մարտի 27-ին հայտարարված մրցույթին մասնակցեցին 8 հայկական շինարարական ընկերություններ: Մրցութային հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Հայ Առաքելական եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության […]

Փրկենք “Փակ շուկան”. ակտիվիստներն ահազանգում են

Երեկ երեկոյան “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում ահազանգեր են հնչել, որ քանդում են Փակ շուկան: Նշենք, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկան ներառված է պատմամշակութային հուշարձանների ցանկում եւ պահպանության ենթակա է: Սոցիալական ցանցում արդեն ստեղծվել է “Փրկենք Փակ շուկան” նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ “Փակ շուկայի” սեփականատերը “Թիվ 1 շուկա” ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի