18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

“Եվրամիությունը եւ Հարավային Կովկասի երկրները” թեմայով համաժողով Գերմանիայում

Հունիսի 29-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը մասնակցեց Շլեզվիգ-Հոլշթայն երկրամասի Քիլ քաղաքի Քրիստիան-Ալբրեխտ համալսարանի Արեւելյան Եվրոպայի իրավունքի ինստիտուտի կողմից կազմակերպված “Եվրամիությունը եւ Հարավային Կովկասի երկրները” թեմայով համաժողովին: Միջոցառմանը մասնակցում էին փորձագետներ, դասախոսներ, ուսանողներ եւ լրագրողներ: Բացման խոսքով հանդես եկավ Քիլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան պր-ն Ալեքսանդր Թրունկը, ով որպես իրավագետ-փորձագետ առիթներ է ունեցել այցելելու տարածաշրջանի երկրները:

Համաժողովին ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը  եւ ներկայացրեց ՀՀ տեսակետները ԼՂ հակամարտության վերաբերյալ: Ելույթներից հետո համաժողովի մասնակիցները զեկուցողներին ուղղեցին  հարցեր:

Նույն օրը դեսպան Մարտիրոսյանը հանդիպեց Քիլի համալսարանի փոխնախագահ պր-ն Թոմաս Բոշի հետ: Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց ՀՀ զարգացման առաջնայնությունները եւ կրթական բնագավառի ներկա իրավիճակը: Ձեռք բերվեց Քիլի համալսարանի եւ հայկական որեւէ ԲՈւՀ-ի միջեւ համագործակցության հեռանկարների հնարավորությունը ուսումնասիրելու պայմանավորվածություն:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ