02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դաշնակցության գերագույն ժողովը Վանաձորում. կմեղադրեն, կվիրավորեն, բայց

Հուլիսի 5-ից մեկնարկելու է ՀՅԴ Գերագույն Մարմնի ժողովը: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին կուսակցության մոտ կանգնած աղբյուրները ժողովը տեղի է ունենալու Վանաձորում եւ պարզ չէ, թե քանի օր այն կտեւի: Մեր զրուցակցի փոխանցմամբ, դաշնակցականները հիմնականում քննարկելու են ներկուսակցական հարցեր եւ դժվար թե կուսակցության ներսում պառակտում լինի:

“Գուցե մենք իրար քննադատենք, մեղադրենք, վիրավորենք, սակայն այդ ամենը  մնում է մեր կուսակցության ներսում: Խոսում ենք, հասկանում իրար եւ նորից միասնական դառնում”,-ասաց մեր աղբյուրը:

Henaran.am-ի այն հարցին, թե ի՞նչու են Սփյուռքի կառույցներից քիչ պատվիրակներ եկել, արդյո՞ք դա չի նշանակում որ կուսակցությունում  պառակտում կա, մեր զրուցակիցը պատասխանեց. “Սա Հայաստանի Դաշնակցության ժողովն է, ինչ կապ ունեն այլ երկրների կառույցները: Իհարկե, պատվիրակներ հրավիրվել են, բայց նրանք զուտ դիտորդի դերում են լինելու”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ