22 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 1-ին Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը

Տոնական միջոցառումներով եւ ուրախ տրամադրությամբ մայիսի 1-ին տեղի կունենա Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը: Այգին դռներն այցելուների համար կբացի առավոտյան ժամը 9:00-19:00-ը: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, տարեշրջանի բացման օրը մինչև 16 տարեկան այցելուների մուտքն ազատ կլինի: Այս տարի ևս կենդանաբանական այգու այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ և տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով, հետաքրքիր խաղերով: Ժամը 11:30-ին Երևանի […]

Սերժ Սարգսյանի վարկանիշը

Նախկինում, երբ Սերժ Սարգսյանը նոր էր դարձել ՀՀ նախագահ,  մենք փորձել ենք սոցիոլոգիական հետազոտություն անցկացնել, թե ինչպես է հասարակությունը ընկալում նախագահներին: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` պատասխանելով երեք նախագահների վերաբերյալ հասարակական տրամադրությունների մասին հարցին: ‘Այդ  ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանին ցածր են գնահատել, Ռոբերտ Քոչարյանին` բարձր, քանի որ Քոչարյանը տնտեսական վերելքի ու մասշտաբային […]

Արմանը գիտի, կարող է եւ կանի. օրվա կադր

Թիվ 34 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Արման Սահակյանը քարոզչության նոր մեթոդ է մտածել: Նրա կարգախոսներով պաստառները պարուրել են Գյումրիի թերթի կրպակները: Երբ դրանք փակվում են, չորս կողմում երեւում է նրա կարգախոսը` “Գիտեմ, կարող եմ, կանեմ”:

Ռազմագերիների հայրենադարձման հետ կապված Կարմիր Խաչի լիազորությունները շատ սահմանափակ են

Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե Ադրբեջանում գտնվող երեք հայ ռազմագերիներ տեղափոխվել են երրորդ երկիր: Մինչդեռ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հերքել են լուրը, հայտնելով, որ իրենք հանդիպել են՝ Ադրբեջանում գտնվող 3 հայ զինվորականներին ու 5 քաղաքացիական անձից բաղկացած ընտանիքին: Նրանք ծանոթացել են գերիների ապրելու պայմաններին: Զինվորներին ու ընտանիքին են փոխանցվել 2 նամակ, […]

Փակ ճանապարհի համար ծեծել են գյուղապետին

Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանից  ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նախորդ օրը երեկոյան, ժամը 19.00-ի սահմաններում, համագյուղացի Սասուն Ս.-ն իրեն դուրս է կանչել տնից և համագյուղացի Ռաֆիկ Ա.-ի կողմից փակված և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղամիջյան ճանապարհը բացելու նպատակով միասին գնացել են ճանապարհի մոտ, որտեղ վիճաբանություն է առաջացել Ռաֆիկ Ա.-ի և Կամո Հ.-ի միջև: Գյուղապետը […]

“Մարդունիկին գցելու ա գազանների վանդակ …”. Գյումրիում արյունը արյունով կլվա՞ն

Գյումրիում իրավիճակը շարունակում է լարված մնալ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացու Կարեն Եսայանի սպանության պատճառով: Հիշեցնենք, որ վերջինս սպանվել է ապրիլի 12-ին` իր նշանադրության օրը: Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի, սպանության պատճառը քաղաքական է, ոմանք էլ ասում են, որ խանդի հողի վրա է:  Թիվ 34 ընտրատարածքում հիմնական պայքարը ընթանալու է առաջադրված թեկնածուներից ԲՀԿ-ական, Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի […]

Քթի վիրահատությունից հետո շուրջ 5 ամիս կոմայի մեջ գտնվող Սաթենիկը դուրս է եկել կոմայից

“Էրեբունի” բժշկական կենտրոնում քթի պլաստիկ վիրահատությունից հետո կոմայի մեջ հայտնված 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը շուրջ 5 ամիս անց, նախօրեին դուրս է եկել կոմայից: Հիշեցնենք, որ բժիշկներին չէր հաջողվել հստակ պարզել, թե ինչն է պատճառ հանդիսացել, որ աղջիկը կոմայի մեջ է հայտնվել: Վիրահատությունը հաջող էր անցել, սակայն աղջկան անզգայացումից դուրս բերել չէին կարողացել: Սաթենիկ Միրզոյանի ծնողները լրատվամիջոցներին ասել են, […]

Հրդեհ Օշականում

Ապրիլի 30-ին, ժամը 00.45-ին Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ Օշական գյուղում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է` ժամը 01.08-ին: Այրվել է օդորակիչ, փոքր հեռուսատցույց, բազմոցը` ամբողջությամբ, մասամբ ջերմահարվել է սառնարանը: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից  

Հոշոտման դեպք Արագածոտնում

Ապրիլի 30-ին, ժամը 09.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 28-ից 30-ը գայլերը հոշոտել են Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչներին պատկանող 8 գլուխ ոչխար, ձիու քուռակ եւ ավանակ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից  

Ոստիկանությունը պարզաբանում է ընտրացուցակների անճշտությունները

2012 թ. մարտի 27-ից մինչեւ ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմիններից, ԶԼՄ-ներից, նախընտրական շտաբներից ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունում ստացվել, ստուգվել  եւ մշակվել  է մահվան դեպքերի վերաբերյալ 4462 տեղեկություն: Ստուգման արդյունքում՝  մահվան 3278 դեպքերի վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են, 299-ը` հերքվել: 34 անձի մահվան վերաբերյալ տեղեկությունները հնարավոր չի եղել պարզել: Ստուգման փուլում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի