Հարություն Փամբուկյանը “Արմավիայի” համար 55 մլն դոլար է առաջարկում
Հնարավոր է, որ մինչեւ տարեվերջ վաճառվի “Արմավիա” ավիափոխադրող ընկերությունը, որի դիմաց 55 մլն դոլար գումար է առաջարկում նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը` իր մոսկովյան գործընկերների հետ: Ինչպես գրում է “Газете.Ru”-ն, “Արմավիան” հիմա ֆինանսական դժվարություններ ունի, իսկ Ռոսավացիան մտադիր է ամրապնդել իր դիրքերը հայկական շուկայում:
“Արմավիա” ընկերությունը հիմնադրվել է 1996-ին, 2005-ին ընկերության բաժնետոմսերն ամբողջությամբ փոխանցվել են “ՄԻԿԱԼիմիթեդ” ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովին:
Ամիսներ առաջ “Արմավիան” ֆինանսական դժվարությունների հետեւանքով պարտքեր էր կուտակել “Զվարթնոց” օդանավակայանի նկատմամբ: Բանակցությունների արդյուքում “Արմավիան” պարտավորվել է մինչեւ 2012-ի սեպտեմբեր մարել պարտքը, որը կազմում է 5,3 մլն դոլար:
2013-ին լրանում է ՀՀ կառավարության եւ “Արմավիայի” միջեւ համաձայնությունը, որի համաձայն “Արմավիան” փաստացի պահպանում է Հայաստանում ավիափոխադրման ոլորտի մենաշնորհը: