08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

“Ուրոլոգ”-ը չպետք է թարգմանվի “միզաբան”, իսկ “սեքս”-ը` “հաճույքաճխտիք”

“Հայաստանի պետական լեզուն համարվում է հայոց լեզուն՝ այն էլ գրական: Սակայն այսօր փողոցում, դպրոցներում, հեռուստատեսային եթերներում, անգամ ԱԺ-ում խոսում են փողոցային լեզվով”,-այսօր լրագրողների հետ հանդօպմանն ասել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր լեզվաբան Լավրենտի Միրզոյանի խոսքով:

 Լավրենտի Միրզոյանը մտահոգություն  է հայտնել, որ Հայաստանում հայոց լեզվի անաղարտությանը ոչ ոք ուշադրություն չի դարձնում:

Մասնագետը շեշտել է, որ այսօր տերմինաբանական կոմիտեն, որի թույլտվությամբ միայն պետք է տերմինների թարգմանությունները գործածության մեջ մտնեն, իրականում չի գործում:  Միրզոյանի խոսքով, “ուրոլոգ”-ը չպետք է թարգմանվի եւ դառնա “միզաբան”, “գինեկոլոգ”-ը՝ “կնախտաբան” իսկ “սեքս”-ը` “հաճույքաճխտիք”։

Հայոց լեզվի անաղարտության խնդիրն, ըստ բանախոսի, այսօր պետք է լուրջ  քննարկման առարկա դարձնել, իսկ լեզվի անաղարտության համար յուրաքանչյուրը պետք է մտահոգ լինի: Լավրենտի Միրզոյանը դրական է գնահատել ՀՀ նախագահի նախաձեռնությունը` ՀԽ քննարկման առարկա դարձնել հեռուստաեթերի որակի խնդիրը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ