12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Ի՞նչ զսպման մեխանիզմներ են գործում, կանխարգլման ի՞նչ պրակտիկա է «աշխատում», ի՞նչ զորատեսակներ են գործում և արդյունավետություն ապահովում․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տարածաշրջանային նոր պայթյունը, որն ընթանում է Հայաստանի անմիջական հարևանությամբ սպառնալիքների, ռիսկերի, անորոշությունների համախմբում է:
Սակայն մեկ այլ հարցում եմ ուզում ուշադրություն կենտրոնացնել:
ՌԴ-Ուկրաինա պատերազմ, նախորդ և այս տարի Իրանի դեմ պատերազմական գործողություններ. ի՞նչ զսպման մեխանիզմներ են գործում, կանխարգլման ի՞նչ պրակտիկա է «աշխատում», ի՞նչ զորատեսակներ են գործում և արդյունավետություն ապահովում:
Ճիշտ է` մասշտաբների խնդիր կա, սակայն պատերազմի վարման նոր մոտեցումները և մարտավարությունը, կիրառվող զորատեսակները համեմատելիության որոշակի հնարավորություն ստեղծում են նաև Հայաստանի համար` գնահատելու մեր շուրջ առկա սպառնալիքները` հասկանալու, թե ինչպիսի սպառնալիքներ ու ռիսկեր կարող են լինել և ինչպես պետք է դրանք նվազագույն կորուստներով հաղթահարել:
Հայաստանյան իշխանության` անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումների ճնշող մեծամասնությունը արդի ժամանակների իրողությունների հետ առնչություն չունեն:
Կա որոշակի ծախսվող գումար,սակայն դրա արդյունավետությունն ու իրադրությանը համահունչ լինելը, մեղմ ասած, խիստ կասկածելի է»:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ