06 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀՀԿ-ն Սումգայիթի զոհերի հիշատակի օրը ԵՄ անդամ երկրի խորհրդարանում հիշատակի ու դատապարտման միջոցառում էր կազմակերպում, իսկ նիկոլիստները՝ մոռացության մատնում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀԿ-ն Սումգայիթի զոհերի հիշատակի օրը ԵՄ անդամ երկրի խորհրդարանում հիշատակի ու դատապարտման միջոցառում էր կազմակերպում, իսկ նիկոլիստները՝ մոռացության մատնում։
1988-ի փետրվարի 27-29 -ին ադրբեջանցիները  Սումգայիթում կազմակերպեցին հայ բնակչության «պոգրոմները»։
Սումգայիթի «պոգրոմների» դատապարտումը եղել է Հանրապետական իշխանության ուշադրության կենտրոնում։
2018 -ի գարնանը ԵՄ անդամ պետության՝ Սլովակիայի խորհրդարանում կազմակերպեցինք «Խորհրդարանականները ընդդեմ ցեղասպանության» միջազգային ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի բացումը  տեղի ունեցավ Սլովակիայի խորհրդարանի նախագահ Անդրեյ Դանկոյի եւ իմ մասնակցությամբ։
Դիմելով Սլովակիայի խորհրդարանի նախագահին ու պատգամավորներին՝ նշեցի.
«Եկեք չմոռանանք,որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։
30 տարի առաջ՝1988-ի փետրվարին Սումգայիթում տեղի ունեցավ հայերի սպանդը ,որը ցեղասպան քաղաքականության օրինակ է։
Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում Սլովակիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար եւ ցանկանում եմ ընդգծել, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Օսմանյան կայսրությունում քրիստոնյա բնակչության ցեղասպանության ժխտողականությունը, Սումգայիթում տեղի ունեցած հայերի սպանդը, 2016 թվականին Ադրբեջանի կողմից կիրառված ագրեսիան, ինչպես նաեւ եզդիների ցեղասպանությունը»:
Ասածս ի՞նչ է…
Մինչեւ 2018-ը նման միջոցառումները նորմալ եւ տրամաբանական էին։
Իսկ հիմա չեն էլ հիշում Սումգայիթի զոհերի մասին Հայաստանի կառավարիչները, ու՞ր մնաց Սլովակիայում կամ ԵՄ անդամ այլ երկրներում դրա մասին խոսեն»։
Հնարավոր է սա կլառնետ, սաքսոֆոն, հոբոյ, տավիղ, շեփոր և ջութակը նկարն է
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ