11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ֆրանսահայերը Օլանդին կհիշեցնեն նրա խոստումը

Ֆրանսիայի հայերը կհանդիպեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ` քննարկելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի նախաձեռնումը, հաղորդում է “Երկրամասը”` հղում անելով “Dünya Bülteni” կայքին: Հայ համայնքը կհիշեցնի նախագահ Օլանդին իր տված խոստման մասին:

Հանդիպման նպատակով հատուկ պատվիրակություն է կազմվել, որի կազմում են համայնքների ղեկավարները, քաղաքական գործիչներ եւ մասնագետներ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաեւ հայ-ֆրանսիական հարաբերությունները:

Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001-ին, իսկ 2012-ի հունվարին նոր օրինագիծ ընդունեց,  ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ եւ տուգանք է նախատեսվում, սակայն Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը այն հակասահմանադրական համարեց:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ