11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բան է փոխվել …

Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելը անմիջապես քննարկման թեմա է դարձել “Ֆեյսբուք” սոցկայքում: Ռուբեն Հայրապետյանը զարմացրել է օգտատեր Արսեն Բաբայանին: “Մեր երկրում իսկապես բան է փոխվել։ Ամենածանր բանն ինքնամեղադրանքն է… գիտակցումը…”,-գրում է Արսենը:

Գրիշա Բալասանյանի կարծիքով էլ, “քաղաքացիական հասարակությունը հաղթեց, բայց ռուբեն հայրապետյաններ Ազգային ժողովում էլի կան”: Հասմիկ Կարապետյանը նույնպես ողջունում է Հայրապետյանի քայլը եւ գրում. “Ճիշտ որոշում, հալալա…. մարդը հասկացավ որ կարա վնասի իրա կուսակցության հեղինակությանը եւ հեռացավ”:

Մեկ այլ օգտատիրոջ` Զոհրապ Եգանյանի ոգեւորությանը չափ չկա.

“Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց պատգամավորական մանդատը: ԿԵՑՑԵ Հայ Ժողովուրդը, ԿԵՑՑԵ ՆԱև ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ով ԱՌԱՋԻՆ ղեկավարն է ՀՀ պատմության մեջ, որ տեղի տվեց հասարակության պահանջին: Որ էսպես լինի, էլ ով իշխանությանը կքֆրտի)))) ՍԱ ՀԱՂԹԱՆԱԿ Է”:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ