11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Վահե Ավետյանը շուտ է՞ր մահացել.Չորրորդ ինքնիշխանություն

Զորի Բալայանը երեկ հրապարակել է “Հարսնաքարում” դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մասին հիվանդանոցում արված իր գրառումները, որոնք նա արել է մինչեւ Ավետյանի մահանալը: Ուշագրավը, սակայն, գրառամները չեն, այլ ամսաթիվը, ըստ որի Ավետյանը մահացել է: Իր գրառումներում Բալայանը նշել է, թե հունիսի 28-ին զանգել է բանակի գլխավոր բժշկական հաստատության պետ, փոխգնդապետ Արամ Ասատրյանին, ով իրեն պատասխանել է լռությամբ:

“Լսափողից հազիվ որսում էի խորր շնչառությունը: Վահեի սիրտը կանգ էր առել”,- գրել է Բալայանը: “Ուշագրավն այն է, որ Ավետյանի մահվան լուրը պաշտոնապես տարածվել է հունիսի 29-ի երեկոյան` ժամը 18-ի կողմերը: Ու եթե Բալայանի գրառումները ճիշտ են, ապա թերեւս հարց է առաջանում, թե ինչո՞ւ են Ավետյանի մահվան մասին հայտարարել մեկ օր անց”,- գրում է “Չորրորդ ինքնիշխանություն”-ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ