11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

՛՛Հարսնաքարի՛՛ կրքերը չեն մարում. պահանջում են Հայրապետյանին որպես կասկածյալ ներգրավել գործին/վիդեո/

Այս պահին բողոքի ակցիա է ընթանում ԱԺ շենքի առաջ: Նշենք որ այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպում է  ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը: Հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված ակցիայի մասնակիցները պահանջում են, որ օրենքի խստությամբ պատժվի ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը: Ակցիայի մասնակիցները պահանջում են նաեւ, որ Ռուբեն Հայրապետյանի օրինակին հետեւի նաեւ նրա ընկերը` Սամվել Ալեքսանյանը:

Ակցիայի մասնակիցները գտնում են, որ մանդատից հրաժարվելը հավասար չէ մարդու կյանքին: “Մենք պահանջում ենք, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը “Հարսնաքարի” գործով ներգրավվի որպես կասկածյալ”,- հայտարարեցին բողոքի ակցիայի նախաձեռնողները:

Նրանք միաժամանակ հայտարարեցին, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը դիմել է ԱԺ-ի արտահերթ նիստ հրավիրելու համար: Ըստ կանոնակարգի` արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն: Ըստ նախաձեռնողների`  նախնական տեղեկություններով` ՀԱԿ խմբակցությանը աջակցելու են  ՀՅԴ եւ “Ժառանգություն” խմբակցությունների պատգամավորները:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ