03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախկին նախագահը կրկին հայր կդառնա

Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կարլա Բրունին 2-րդ երեխային է սպասում: Ըստ որոշ տեղեկությունների` նա  հղիության 4-րդ ամսում է գտնվում: Նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին եւ նրա կինը որոշել են եւս մեկ երեխա ունենալ, չնայած որ նրանց առաջնեկը` Ջուլիան, դեռեւս շատ փոքր է: Նա լույս աշխարհ է եկել 2011-ի հոկտեմբերին:

Կարլա Բրունիի հղիության մասին սկսեցին խոսել դեռ այն ժամանակ, երբ ծննդաբերությունից հետո նրա մարմնի նախկին տեսքը չվերականգնվեց, չէ՞ որ նա նախկինում պրոֆեսիոնալ մոդել է եղել:

Զույգը դեռեւս չի մեկնաբանել այս լուրը, սակայն Բրունիի մտերիմները հայտարարել են, որ Կարլան որոշել է եւս մեկ երեխա ունենալ հանուն ամուսնու, քանի որ նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո Սարկոզին անկումային տրամադրության մեջ է, եւ կինը զգուշանում է նրա առողջական վիճակի մասին: Բրունին կարծում է, որ երեխան կերջանկացնի սիրելի ամուսնուն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ