10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռոբերտ Քոչարյանը զգուշացրել է Հրանտ Մարգարյանին. Չորրորդ ինքնիշխանություն

“Չորրորդ ինքիշխանություն”-ը գրում է, որ  Արցախում նախընտրական տրամադրությունները ամբողջությամբ իրենց վերջնափուլին են մոտենում: Մի կողմից գործող նախագահ Բակո Սահակյանը փորձում է ամփոփել իր նախընտրական կամպանիայի վերջնական արդյունքները, մյուս կողմից` Ղարաբաղյան կլանի վառ ներկայացուցիչ Ռոբերտ Քոչարյանը ավարտին է հասցնում իր հանդիպումների շարքը` հանուն Բակո Սահակյանի հաղթանակի:

Ստացված տեղեկությունների համաձայն`Քոչարյանը Գանձասարում հանդիպել է ինչպես Արցախի տարբեր տրամաչափի պաշտոնյաների ու բարձրաստիճան զինվորականների, այնպես էլ տեղի ակտիվ դաշնակցական թեւի հետ` ասելով, որ Սահակյանից լավ ոչ ոք չի կարող կառավարել Արցախի զործերը:

Իսկ հանդիպման արդյունքներն ի մի բերելու նպատակով Սեդրակիչը հեռախոսազրույց է ունեցել դաշնակցական լիդեր Հրանտ Մարգարյանի հետ` հորդորելով հնարավոր տակտիկական միջոցներով հանդարտեցնել Արցախում առկա դաշնակցական կրքերը` ապահովելով ընտրությանների խաղաղ ընթացքն ու ավարտը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ