Հոմոսեքսուալության գեները փոխանցվում են սերնդից սերունդ
Իտալացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ հոմոսեքսուալ հակումների համար պատասխանատու գեները կարող են մնալ մի քանի սերունդների փոփոխման ընթացքում: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այդ գենը ժառանգաբար փոխանցվում է մայրական գծով:
Էվոլյուցիայի տեսությունը ցույց է տալիս, որ հոմոսեքսուալությունը չի կարող երկարաժամկետ լինել, քանի որ այն չի նպաստում վերարտադրողական ֆունկցիային: Համենայն դեպս, իտալացի մասնագետներն իրենց աշխատանքում ցույց են տալիս, որ հոմոսեքսուալիզմի համար պատասխանատու գեները “երկար կյանք” ունեն: Գիտնականները խոսում են հոմոսեքսուալ տղամարդկանց, նրանց մայրերի եւ մորաքույրների գեների միջեւ կապի մասին: Պարզվել է նաեւ, որ հոմոսեքսուալների բարեկամուհիներն ավելի շատ են երեխաներ ունենում, քան ավանդական սեքսուալ կողմնորոշում ունեցող տղամարդկանց բարեկամուհիները:
Հետեւաբար, գիտնականները կարծում են, որ հոմոսեքսուալության համար պատասխանատու գենը կապված է կանանց վերարտադրողական ֆունկցիայի բարձր մակարդակի հետ: Ճիշտ է, “երկնագույն” գեներն անմիջապես ժառանգաբար չեն փոխանցվում, սակայն կարող են մայրական կողմով մի սերնդից մյուսին փոխանցվել:
Իսկ այն գենը, որը նպաստում է հոմոսեքսուալ վարքին, դեռեւս չի հայտնաբերվել, սակայն մասնագետները կարծում են, որ այն կապված է կանացի Х քրոմոսոմին, որը կա նաեւ տղամարդու գենոտիպում: