10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ավոկադոն մեծացնում է բեղմնավորման հավանականությունը

Ավոկադոյի եւ ձիթապտղի յուղով պատրաստված աղցանների օգտագործումը մեծացնում է կանանց բեղմնավորման հավանականությունը: Նման եզրակացության են եկել Հարվարդի հասարակական առողջապահության դպրոցի գիտնականները: Նրանց կարծիքով` ասպես կոչված միջերկրածովյան դիետայի մեջ ներառված սննդամթերքները  ցուցանիշները բարելավվում են 3 անգամ, գրում է “The Daily Mail”-ը:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն յուղերը, որոնք կան ձիթապտղի, ընկույզի, արեւածաղկի սերմերի մեջ, ավելի օգտակար են կանանց համար, քան դիետիկ յուղերի մյուս տեսակները: Մասնագետները կարծում են, որ այդ յուղերը, ոչ միայն պաշտպանում են սիրտը, այլ նաեւ բարելավվում են պտղաբերությունը` վերացնելով բորբոքումներն օրգանիզմում:

Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Խորխե Չավարոն նշել է, որ առայժմ հայտնի չէ` ինչ կենսաբանական մեխանիզմներ են ընկած իրենց հայտնաբերած յուղային միացություններում, սակայն նա կարծում է, որ իրենց անցկացրած հետազոտության արդյունքներն ուշադրության արժանի են, եւ աշխատանքը պետք է շարունակվի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ