27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատգամավոր Մհեր Սեդրակյանը քրոջ ընտանիքի հետ չի շփվում

Ազգային ժողովի պատգամավոր, հանրապետական Մհեր Սեդրակյանը “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է իր քրոջ որդու ձերբակալմանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին   Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկվել երկու անձ, որոնցից մեկը պատգամավորի էրոջ որդին` Արման Բադալյանն է:

”Ես իրենց հետ չեմ շփվում, ճիշտ է իմ քրոջ որդին է, բայց ես իրենց հետ չեմ շփվում, լսել եմ, որ զենք է հայտնաբերվել իր մոտ: Ոնց օրենքը ճիշտ է համարում, թող այդպես էլ անի, դա ինչ չի հետաքրքրում”,-ռադիոկայանին ասել է պատգամավորը:

“Ազատության” թղթակցի այն դիտարկմանը, թե իր քրոջ որդու անունը պարբերաբար շրջանառվում է տարբեր հանցագործությունների հետ կապված, Սեդրակյանը արձագանքեց. “Պարբերաբար չի շրջանառվում, դե, մեկ-երկու դեպքը չի նշանակում, որ… 37-40 տարեկան մարդ է, երկու անգամ եղել է, ինչքան մարդիկ կան, որ տարին մեկ ինչ-որ բանի մեջ ընկնում են: Սա երկրորդ դեպքն է, եւ եթե օրենքը գտնում է, որ ինքը մեղավոր է, ուրեմն թող դատվի, դա ինձ չհետաքրքրող հարց է, ինքը ունի իր ընտանիքը, ես հո՞ չեմ կարա… ու ամբողջ թաղը ինձ քրոջ որդի եւ եղբոր որդի է… ես չեմ կարա բոլորի համար պատասխան տալ”: Այն հարցին, թե քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է այս ամենում` կապված իր անձի հետ, Սեդրակյանը պատասխանել է. “Շատ բաներ կարելի է մտածել, բայց հիմա հլը արտահայտվելու ժամանակը չէ, երբ որ պետք եղավ, ես կարտահայտվեմ: Չեմ կարա բոլորին կանտրոլ անել, ով ոնց ուզում է, ով ինչ կյանքով ուզում է, էդ կյանքով էլ ապրում է”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ