15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մոսկվացիների բանակի քեֆն ավարտվել է կովկասցիների հետ ծեծկռտուքով

Մոսկվայի Բիտցեւսկի զբոսայգում հուլիսի 6-ի առավոտյան զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջեւ, որի ընթացքում տրավմատիկ զենք է կիրառվել: Տուժել է 8 մարդ, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում, գրում է “Взгляд”-ը:

Ոստիկանության կենտրոնական վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ կոնֆլիկտի բոլոր մասնակիցները ալկոհոլի ազդեցության տակ են եղել:

“Интерфакс”-ի հաղորդած տվյալների համաձայն` մոսկվացի երիտասարդների խումբն իրենց` ծառայության մեկնող  ընկերոջ համար կազմակերպված խնջույքին են մասնակցել: Առավոտյան ժամը 5-ին երիտասարդները դուրս են եկել փողոց, որտեղ նրանք կոնֆլիկտ են ունեցել մի խումբ կովկասցիների հետ: Ըստ գործակալության` տուժել են 17-20 տարեկան երիտասարդներ, որոնցից 3-ը հոսպիտալացվել են: 17-ամյա մոսկվացու վիճակը բժիշկները գնահատում են որպես ծայրահեղ ծանր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ