27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ազգի “ստեղծագործող” Վահրամին կարելի է՞

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, առավոտյան, երբ մեր լրագրողը փորձել է թատերագիր Վահրամ Սահակյանից պարզել, թե ով է նրան ծեծել, վերջինս սեռական բնույթի հայհոյանք է տվել: Անկեղծ լինենք ու նշենք, որ եթե հայհոյողը լիներ որեւէ օլիգարխ կամ պաշտոնյա, ապա մեծ աղմուկ կբարձանար, քննարկումներ կսկսվեին սոցկայքերում:

Սակայն այս դեպքում, քանի որ ինքը Սահակյան Վահրամն է, ապա աղմուկ չի լինի, հատկապես, որ նա այնքան էլ լավ հոգեվիճակում չէ:

Ես հասկանում եմ նրան, բուժման համար հավաքած գումարները ծախսել է, նոր գումարներ տվող չկա, քանի որ մարդիկ զգացել են, որ Վահրամ Սահակյանը նրանց խաբում է: Բայց դրանից լարվել, կատաղության նոպայի մեջ ընկնելը ամենեւին էլ չի նշանակում, որ կարելի է աջուձախ հայհոյել, հատկապես այն դեպքում, որ լրագրողները մեղավոր չեն, որ ազգիս ստեղծագործողներից մեկը նման օրում է:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հերքել է նրան ծեծելու տեղեկությունները: Ոստիկանության աշխատակիցները եղել են Սայաթ-Նովա փողոցում գտնվող Վահրամի բնակարանում, եւ պարզվել է, որ նա մեղմ ասած խմիչքի ազդեցության տակ է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ