15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այսօր Սահմանադրության օրն է

1995թ. հուլիսի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացված համաժողովրդական հանրաքվեով հաստատվեց նորանկախ Հայաստանի հիմնական օրենքը` ՀՀ Սահմանադրությունը:

Սահմանադրության առաջին հոդվածը Հայաստանի Հանրապետությունը հռչակում է ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իսկ երկրորդը արձանագրում է`  Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

ՀՀ Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդանիշերը՝ դրոշը, զինանշանը և հիմնը, իրավական ձեւակերպում ստացավ քաղաքկաան համակարգը։ ՀՀ Սահմանադրության համաձայն, պետության գլուխը նախագահն է: Հստակ տարանջատված են իշխանության երեք օղակները՝ գործադիրը, օրենսդիրը և դատականը:

Սահմանադրության մեջ ամրագրված են մարդու եւ քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Սահմանադրության ընդունումից տասը տարի անց` 2005թ.-ի նոյեմբերի 27-ին երկրորդ սահմանադրական հանրաքվեով հաստատվեցին Սահմանադրության մեջ իրականացված փոփոխությունները, որոնցով սահմանափակվեցին ՀՀ նախագահին ընձեռված բացառիկ լիազորությունները, օրենսդիր մարմնի` Ազգային ժողովի կողմից գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողությունն ուժեղացավ:

ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի համաձայն, հուլիսի 5-ը Հայաստանում նշվում է որպես Սահմնադրության օր  եւ հայտարարված է ոչ աշխատանքային:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ