05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ձերբակալվել է ՊԵԿ “տեսուչը”

Ուղիղ մեկ ամիս առաջ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել էր, որ Երևանում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես ՊԵԿ-ի աշխատակիցներ, փորձել են տնտեսվարող սուբյեկտներից գումար շորթել: ՊԵԿ-ը հայտնել էր, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ. մասնավորապես, կազմվել էր կասկածյալի ֆոտոռոբոտը և տրամադրվել հարկային տեսչություններին ու տնտեսվարող սուբյեկտներին:

Հանցագործությունը կատարելու համար ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության և ոստիկանության համատեղ գործողությունների արդյունքում հուլիսի 2-ին ձերբակալվել է  ՀՀ քաղաքացի, 1979թ. ծնված, նախկինում խարդախության համար դատապարտված Արման Գառնիկի Վարդանյանը, ով այս ընթացքում 18 տնտեսվարողներից փորձել է շորթել 40-60 հազարական դրամ:

Կոմիտեն դիմել է բոլոր հարկ վճարողներին` կոչ անելով նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն, կամ 060 544 866 հեռախոսահամարով, կամ էլ դիմել ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն` 060 54 44 44 հեռախոսահամարով: Տեղեկացնում է “Փաստինֆոն”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ