11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահն էլ ցավակցեց

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.  “Խոր ցավով տեղեկացա մեր ժամանակների մեծ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան մասին: Ցավալիորեն, սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարելի է ասել՝ հայ կինոարվեստն անդառ­նալի կորուստ կրեց: Գալյա Նովենցի ստեղծած […]

Երևանը պետք է պահպանի իր քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը. Տարոն Մարգարյան

“Երևանը պետք է պահպանի իր քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը: Սա նաև բոլոր երևանցիների ցանկությունն է: Ամենօրյա հսկողություն սահմանել ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ուղղությամբ, բացառել որևէ անօրինականություն: Բոլոր ապօրինի կառույցները հայտնաբերվելու են, արձանագրվելու և քանդվելու են”,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:  Մայրաքաղաքում լայն թափով շարունակվում են քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրով նախատեսված ասֆալտապատման […]

Մոմավառություն եւ բողոքի երթ Վահե Ավետյանի մահվան քառասունքի օրը

Բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի  կապակցությամբ, 2012 թվականի օգոստոսի  7-ին (երեքշաբթի օրը),  ժամը 19:00-ին,  նրան մահ  պատճառած դաժան խոշտանգման վայրում` “Հարսնաքար”  ռեստորանային  համալիրի տարածքում, տեղի է ունենալու մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում: Այս մասին  Henaran.am-ին տեղեկացնում է “Վահե Ավետյան”  հասարակական  շարժման նախաձեռնող խումբը: “Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը և պահանջել պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, ինչպես նաև կրմիանալ քրեաօլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի և անհանդուրժողականության շարժմանը”,-նշվում է խմբի տարածած հաղորդագրության մեջ :

Հովիկ Աբրահամյանը ցավակցել է

Խորապես վշտացած եմ հայ թատրոնի եւ կինոյի անզուգական դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի անժամանակ մահվան կապակցությամբ:  Կյանքից հեռացավ մեր արվեստի ու մշակույթի ականավոր դեմքերից մեկը, ով օժտված լիելով յուրատեսակ վառ տաղանդով` իր մնայուն հետքը թողեց հայկական կինոյի ու թատրոնի հարուստ պատմության մեջ` որպես Հայաստանում ու նրա սահմաններից դուրս իսկապես սիրված, իսկապես ժողովրդական արտիստուհի:  […]

Շտապօգնության կանչերի թվի ավելացում կա

Այս տարվա առաջին կիսամյակում շտապօգնության կանչերի թիվը գերազանցել է 97 հազարը, որոնց մեջ գերակշռում են սիրտանոթային հիվանդություններով պայմանավորված կանչերը: Շատ են նաեւ օնկոլոգիական հիվանդություններով կանչերը: Այսօր ներկայացնելոով 2012թ. Առաջին վեց ամիսների վիճակագրությունը, այս մասին ասել է “Շտապ բուժօգնություն” ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Ներկայացվող ժամանակահատվածում շտապօգնության կանչերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,  12 հազարով ավելացել […]

Հայաստանցիներին մնում է “հանգստանալ” իրենց տանը

“ Հայաստանում մարդիկ չեն կարող Ծաղկաձոր, Ջերմուկ , Սեւան գնալ եւ նորմալ գներով հանգստանալ: Այնպիսի թվեր են կրակում, որ խելքին մոտ չէ: Մեր տուրիզմը պետք է լինի շատ մատչելի մեր ազգաբնակչության համար, որպեսզի այն մարդիկ, ովքեր արտերկիր գնալու հնարավորություն չունեն, հանգստանան այստեղ”,-այսօր “Հենարան” մամուլի ակումբում անդրադառնալով սպառողական զամբյուղին եւ դրա սահմաններում հանգստանալու հնարավորությանը, ասել է […]

Մեղրիից սկսած իրանցի զբոսաշրջիկների համար տաքսի վարորդների մի մեծ ցանց է աշխատում որպես մինջնորդ

Հայաստանում վերջին տարիներին սպասարկման եւ հյուրանոցային ոլորտը գնալով զարգանում է: Եթե ժամանակին ունեինք երկու-երեք ավտոբուս, որոնք զբոսաշրջիկներ էին տեղափոխում եւ երկու երեք նորմալ հյուրանոց, որոնցից, օրինակ “ Դվին”-ում սենյակները էլեկտրական տաքացուցիչով էին ջեռուցվում, իսկ “Անի”-ում դույլերով էին տաք ջուր մատակարարում տուրսիտներին, այսօր ունենք բարձր որակի սպասարկում ունեցող հյուրանոցներ Այսօր “Հենարան” մամուլի ակումբում այս մասին ասաց […]

Սամվել Բալասանյանն ավելացրել է թիկնապահների թիվը

Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն այս օրերին Գյումրիում է, եւ քաղաքապետի թեկնածուի առաջադրման փաստաթղթերն է նախապատրաստում: Henaran.am-ի տեղեկություններով, Գյումրիում իրավիճակը լարված է, ինչի արդյունքում Բալասանյանը հայրենի քաղաքում թիկնապահներով է շրջում: Երեկ նա իր թիկնազորին թվով հինգ մարդ է ավելացրել: Հիշեցնենք, որ գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Ղուկասյանը հրաժարվել է ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից, […]

Նորվեգիայում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունից մեկ տարի է անցել /վիդեո/

Նախօրեին` հուլիսի 22-ին, Նորվեգիայում  հիշել են մեկ տարի առաջ մայրաքաղաք Օսլոյում եւ Ուտոյա կղզում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության զոհերին, երբ զոհվեց 77 մարդ, վիրավորվեց` 242-ը: Նորվեգիայի վարչապետ Յենս Ստոլտենբերգը ծաղկեպսակ է դրել ահաբեկչության վայրում`  Օսլոյի կառավարական թաղամասում, որտեղ 8  մարդ էր զոհվել, այնուհետեւ վարչապետը մեկնել է Ուտոյա, որտեղ զոհվել էին երիտասարդական ճամբարում 69 հանգստացողները: Այնտեղ են […]

Գյումրին վերածվեց համակենտրոնացման ճամբարի …

Մի խումբ գյումրեցիներ բաց նամակ են հղել ՀՀ բարձրագույն ղեկավարությանը, որտեղ ասվում է. “Հարգելի կենտրոնական իշխանություններ, երեկ, երբ Գյումրի այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և պարզ դարձավ, որ գալիք ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի Վարդան Ղուկասյանը, Գյումրին վերածվեց մեծ համակենտրոնացման ճամբարի: Վերջինիս որդին` Սպարտակ Ղուկասյանը, իր շրջապատի և հոր թիկնապահների հետ միասին սկսել է ահաբեկել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի