09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բեյոնսեն կգա՞ Հայաստան

Ֆեյսբուքցի հայերը ցանկանում են Հայաստանում տեսնել աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեին: Այդ նպատակով անգամ ֆեյսբուքում էջ է ստեղծվել: Սրանով հայերը ցանկանում են գրավել երգչուհու ուշադրությունը, որպեսզի նա համերգով հանդես գա նաև Հայաստանում: Էջում մշտապես տեղադրվում են Բելյոնսեի երգերը, նրա տեսահոլովակները, ինչպես նաև լուրեր, որոնք պատմում են նրա անձնական կյանքում կամ կարիերայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Էջի սիրահարների […]

Վրաստանի ադրբեջանցիները կբոյկոտեն ընտրությունները

Վրաստանում թյուրքերի միության նախագահ Դաշգին Գյուլմամեդովը “vesti.az” գործակալությանը հայտնել է, որ իրենք չեն աջակցում ոչ Միխեիլ Սաակաշվիլիի “Միացյալ ազգային շարժմանը”, ոչ էլ Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր “Վրացական երազանքին” եւ պատրաստվում են բոյկոտել խորհրդարանական ընտրությունները: Նա բողոքել է, որ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը ադրբեջանցիներին օգտագործում են միայն ընտրությունների ժամանակ: “Այս անգամ այդպես չի լինելու: Ադրբեջանցիների մեծ մասը […]

Նախկին մարզպետը մեղադրում է ներկա մարզպետին. Հայկական ժամանակ

Վայոց Ձորի ԲՀԿ-ական նախկին մարզպետ Սերգեյ Բազրատյանը երեկ «”Հայկական ժամանակ”-ի  թղթակցի հետ զրույցում պնդել է, որ ինքն Արտաբույնքում սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններից հետո ոստիկանի չի հարվածել եւ բերման չի ենթարկվել ոստիկանություն: Բագրատյանն ասել է, թե իր անվան շուրջ ստեղծված այս ամբողջ աղմուկի ետեւում Վայոց Ձորի մարզի տեղական իշխանիկների հետքն է տեսնում: Խոսքը, մասնավորապես, ՀՀԿ-ական մարզպետ […]

Հին ընկերները լռում են.Չորրորդ ինքնիշխանություն

Ըստ “Չորրորդ ինքնիշխանության” աղբյուրների, դաշնակցության ներսում բավականին լուրջ ինտրիգներ են հասունանում: Հիմնական խնդիրը եւ ներկուսակցական “կռվախնձորը”, ինչը հին ընկերներից շատերին հանգիստ չի տալիս, դաշնակցության ներկայացուցիչներին ԼՂՀ կառավարման գործում ընդգրկելու փաստն է, որի վերաբերյալ դարակազմիկ կուսակցության ներսում մեծ շփոթ է առաջացել: Բանն այն է, որ մոտ ապագայում ԼՂՀ վարչակագմը համալրելու են դաշնակցության հին կորիզը ներկայացնող կուսակցականներով, […]

Ի՞նչ է սիրում հայրենի ընդդիմությունը.Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, տարբեր մարդիկ տարբեր բաներ են սիրում, իսկ ահա հայրենի ընդդիմությունն էլ ժամանակավոր հանձնաժողովներ է սիրում։ “Չի ուտում, չի խմում, անգամ չի քնում, զօրուգիշեր մտածում է ինչպես իրագործել խորհրդարանում ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու այնքան փայփայած նպատակը։ “Ժառանգություն” խմբակցությունը, ինչպես հայտնի է, վերջին շրջանում երազում է ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հակակոռուպցիոն հանձնաժողով։   Իսկ ամռանը, եթե […]

Մարզպետները “մուծվել” են. Հրապարակ

Վերջին շրջանում խարդախության դեպքեր են տեղի ունեցել մի քանի մարզերում: Խաբեությամբ գումարներ են շորթել տարբեր գյուղապետերից` հավաստիացնելով, թե մարզպետի տեղակալն է ուղարկել նշված գումարի ետեւից: Սակայն ուշագրավն այն է, որ այս դրամաշորթությունը ծրագրվել է “Հրազդան” քրեակատարողական հիմնարկում, մի քանի բանտարկյալի սցենարով, սակայն իրագործվել է նրանցից մեկի կնոջ ձեռքով: Այս մասին գրում է “Հրապարակ”-ը: Ըստ ծրագրի, […]

Մալաթիա-Սեբաստիայի դատարանի նախագահի որդին “գցող” է. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընղհանուր իրավասության դատարանի նախագահի որդու` Շահեն Տիգրանի Պետրոսյանի անունը շրջանառվում է մի շարք մութ պատմությունների մեջ. ասում են`  նա մարդկանց “կոուպնի քցելու” սովորություն ունի: Դա արվում է այնպիսի մեխանիզմով, որ “քցվածը” վախենա բողոքել, “քցված” գումարներն էլ վերադարձնելու հնարավորություն չլինի: Թերթի աղբյուրները նշում են, որ այդպիսի տասնյակ քաղաքացիական գործեր կան […]

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՕՖ-ին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) պատվիրակությանը` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայ օգնության ֆոնդի հայրենանվեր գործունեությունը, ընդգծելով, որ ՀՕՖ-ը Հայաստանի կողքին է եղել մեր ժողովրդի համար ամենադժվարին պահերին: “Ստեղծվելով 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո՝ […]

Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը երթ դեպի Եռաբլուր

Վաղը` սեպտեմբերի 26-ին , լրանում է հայ սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյան 34-ամյակը: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ‘Գուրգեն Մարգարյան’ ՀԿ նախագահ Աշոտ Քոչոյանը, վաղը կեսօրից սկսած կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ: Ժամը 12-ին Եռաբլուրում հավաքվելու են Երկրապահ կամավորականները, ապա քիչ անց նույն վայրից երթ կանեն ԵՊՀ ուսանողները: Ժամը 1-ին Եռաբլուրի հարակից եկեղեցու բակում հնչելու են ելույթներ, ներկաներն իրենց սրտի խոսքը […]

“Սևան”ազգային պարկ”-ի գործով կա երեք մեղադրյալ

“Սեւան” ազգային պարկ” ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել թվով 3 անձանց, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ “Սեւան” ազգային պարկ” ՊՈԱԿ-ի տնօրենի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի