09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աղբամանները չքվել են

Վանաձորի բակերում մի քանի օր առաջ տեղադրվել են նոր աղբամաններ: Յուրաքանչյուր աղբամանի արժեքը մոտ 90 հազար դրամ է: Թվում է, թե մշտապես աղբի խնդիր ունեցող քաղաքի բնակիչների համար սա միայն ուրախության առիթ պետք է լիներ: Սակայն Henaran.am-ի խմբագրություն դիմած վանաձորցիները բողոքում են, որ նոր տեղադրված աբամանները մի քանի օր հետո արդեն իսկ չկան: ‘Դրանք կամ գողացել են, կամ քաղաքապետարանն է նորից հանել’,-ասում են բնակիչները:

Վանաձորի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան չի կարող լինել: ‘Այդպիսի բան հնարավոր չի: Դա անհնարին է’,-ասաց Մելիքյանը:

‘Եթե ամանը դրված է, ինչպես կարող են տեղադրել ու հանել’,-զարմացավ Լյովա Մելիքյանը: Նրա խոսքերով`  փոխարինվել են այն ակղերը, որոնք այլևս օգտագործման ենթակա չէին:

Կոմունալ բաժնի պետը հորդորեց վանաձորցիներն այդ խնդրով նախ իրեն դիմել: ‘Ձեզ զանգելուց առաջ նախ ինձ պետք է զանգահարեին: Կրկնում եմ` դա հանավոր չի, բայց ամեն դեպքում մենք կուսումնասիրենք, և եթե այդպիսի բան եղած լինի, ապա նորը կդնենք’,-եզրափակելով խոստացավ Լյովա Մելիքյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ