09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որտե՞ղ են նախընտրում հանգստանալ հայերը

Հայաստանում զբոսաշրջության զարգացման խնդիրների, ինչպես նաեւ հայերի նախընտրած հանգստավայրերի թեմայի շուրջ այսօր` սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը խոսեց  ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ Արամայիս Ավագյանը: Ըստ Արամայիս Ավագյանի` Հայաստանին նախ եւ առաջ պակասում է այսպես կոչված “սերվիսի մշակույթը”, քանի որ ծառայությունների մատուցման հարցում հայերը զիջում են նույնիսկ մեր հարեւան երկրներին: Համեմատության կարգով նա նշեց մեր հանգստավայրերի […]

Մարտի մեկի գործն անընդհատ շահարկման է ենթարկվում . Էլինար Վարդանյան

ԱԺ ԲՀԿ  խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ  Էլինար Վարդանյանից այսօր Henaran.am -ը փորձել է պարզել, թե ինչ դիրքորոշում ունի ԲՀԿ-ն մարտի մեկի գործով խորհրդարանական նոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնության շուրջ: “Այդ հարցին թույլ տվեք առայժմ չպատասխանել, որովհետեւ ես առայժմ չեմ ուսումնասիրել այդ նախաձեռնությունը եւ մեր խմբակցությունում առայժմ քնննարկումներ չեն եղել”,-Henaran.am -ին ասաց Էլինար Վարդանյանը: Մեր դիտարկմանը, […]

Հալեպում կրկին հայ է զոհվել

Սեպտեմբերի 27-ի առավոտյան Հալեպի Սուլայմանիե թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Սիրիայի 4 քաղաքացիներ են զոհվել, որոնցից մեկը հայ է: Եվս մեկ հայուհի տասնյակ վիրավորների թվում է: Հայկական ԶԼՄ-ների տվյալներով` զոհված հայը Վարդան Սութաֆյանն է, որը ռազմական գործողություններից խուսափելու նպատակով է Դեյր-Էզ-Զորից մեկնել Հալեպ, ինչը, ցավոք, նրան չի փրկել: Վիրավոր հայուհին Յարնիկ Նաջարյանն է, ով արդեն հիվանդանոց […]

Կառավարությունը մերժեց ԲՀԿ-ին

Կառավարության այսօրվա նիստում մերժվեց ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի կողմից առաջարկված ՛Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և պետական աջակցության մասին՛՛ նախագիծը: Ըստ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանի՝ ներկայացված նախագիծը կրկնում է գործող օրենսդրությունը: Չի ավելացնում լրացուցիչ նորմեր: Սահմանափակ նպատակներ սահմանելը ոչ նպատակահարմար է: ՛՛Այն օրենքով նպատակահարմար չէ՛՛,-ասաց Մինասյանը: Ըստ գործադրի նեկայացուցչի` ԲՀԿ-ական պատգամավորների առաջարկած նախագիծը չի […]

Նախագահական ընտրություններից հետո Հայաստանի սահմաններից դուրս կբացվե՞ն ընտրատեղամասեր

 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ընտրական օրենսգրքում, հնարավոր է, լինեն փոփոխություններ ու լրացումներ: Նման նախագծով այսօր կառավարության նիստում հանդես եկավ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Համապետական ընտրություններից հետո միգուցե թույլատրվի ընտրական տեղամասեր ձեւավորել Հայաստանից դուրս եւ ՀՀ-ից դուրս գտնվող քաղաքացիներին իրավունք տրվի քվեարկել ՀՀ տարածքից դուրս: Ըստ նախարարի՝արտերկրում գտնվող հյուպատոսությունները չունեն ընտրողների հաշվառման մեխանիզմներ, ուստի այդ հանգամանքը […]

Օսկանյանը միջնորդել է Րաֆֆի Հովհաննիսյանի համար. Ժողովուրդ

Քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում այն մասին, որ վերջերս “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ԲՀԿ ընտրացուցակով պատգամավոր դարձած Վարդան Օսկանյանի միջնորդությամբ սկսել է բանակցություններ վարել”Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների ժամանակ սատարի Հովհաննիսյանի թեկնածությունը: Նույնիսկ ասվում է, որ Ծառուկյանն ու Հովհաննիսյանը հանդիպել են: Այս մասին գրում է “Ժողովուրդ”-ը: “Ժառանգության” փոխնախագահ Ստեփան […]

Ջհանգիրյանը, Քոչարյանն ու Մարտի 1-ի խարանը. Առավոտ

  “Առավոտ” թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է Մարտի 1-ին: “ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը երեկ առաջարկել է կրկին ստեղծել “մարտի 1-ի” դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողով: Պարզ է, որ այդ առաջարկը միանշանակ չի ընդունվելու խորհրդարանում, բայց ինձ թվում է, որ նախաձեռնությունը շատ ճիշտ է եւ տեղին: Իհարկե, տվյալ պատգամավորի կերպարն էլ միանշանակ չի ընկալվում: […]

“Կարող ա՞ Ծառուկյանը տանի… “.Հրապարակ

Կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ Վայոց ձորի մի քանի քաղաքներում, որտեղ քաղաքապետի ընտրություններ էին, ԲՀԿ-ն սկսել էր փոխել շենքերի մուտքերի փայտյա դռները` դրանք փոխարինելով երկաթյա դռներով: Ըստ “Հրապարակ”-ի, Եղեգնաձորի շենքերի շքամուտքերի երկաթյա դռները թերեւս տվեցին իրենց արդյունքը. ԲՀԿ թեկնածուն հաղթանակ տարավ Հանրապետականի նկատմամբ, իսկ ահա Վայքում հակառակ արդյունքը գրանցվեց` քաղաքապետ դարձավ գործող […]

ՀԱԿ առաջնորդը չի բացահայտում պլանը. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ: Չնայած խորհրդի որոշ անդամների սպասումներին, որ նիստի ժամանակ կարող է քննարկվել առաջիկա հանրահավաքի անցկացման հարցը, եւ կարող են որոշվել կոնկրետ ժամկետներ, նիստի օրակարգում նման հարց դարձյալ չի ընդգրկվել: Խորհրդի անդամներին հերթական անգամ տեղեկացրել են, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռեւս որեւէ որոշում չի […]

“Կամ կոռուպցիան պետք է նվազի կամ իմ մասնակցությունն այնտեղ պետք է շատանա”. Աշոտյանը հիշեց

“Դուք շատ տեղին ցիտեցիք նախագահի` կառավարության հետ հանդիպումից ունեցած մի հատվածը, եթե հստակ վերհիշենք, այնտեղ կար  հստակ հանձնարարական եւ հրամայական, որ այդ խնդիրները չսահմանափակվեն միայն միջին կամ փոքր տրամաչափի սխալների վեր հանմամբ  կամ աշխատանքից ազատումով, այլեւ ունենան իրավական լուրջ հետեւանքներ”,-այսօր Henaran.am -ի հետ զրույցում նշել է ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով մեր այն հարցին, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի