11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զոլյանն ընդդեմ Աշոտյանի. 2-րդ ռաունդ /վիդեո/

Կենտրոն  եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայտի քննումը ընդդեմ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի: Նախկին ռեկտորը վիճարկում է ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների իրավասությունը: Ըստ հայցի` Զոլյանը թույլ է  տվել ՀՀ 3 օրենքների եւ մի շարք նորմատիվ օրենսդրական նորմերի խախտում: Մասնավորապես խոսքը վերաբերում է […]

Ճանապարհային ոստիկանությունը պատրաստ է աշակերտների անվտանգությունն ապահովել

Նոր ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը պատրաստ է աշակերտների անվտանգությունն ապահովել հանրապետության բոլոր դպրոցների շրջակայքում: Ավելին, նախորդ տարիների տարբերությամբ “Զգուշացեք, երեխաներ են” միջոցառումների շարքը կիրականացվի մեկ ամիս, այլ ոչ թե 10 օր: Դպրոցների հարեւանությամբ ոստիկանության աշխատանքը երկարաձգվել է ոստիկանապետի հանձնարարականով : ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, […]

“Հայոց արծիվի” եւ զոհվածի մոր վեճին միջամտեց ոստիկանությունը /վիդեո/

Այսօր` կառավարության հերթական նիստի օրը, ինչպես ամեն հինգշաբթի, կառավարության շենքի մոտ հավաքված տարբեր ժամանակներում զոհված զինծառայողների մայրերը բողոքի ակցիա էին անցկացնում: Մինչ կառավարոթյան նիստը կսկսվեր, զոհված զինծառայողների մայրերը, տեսնելով սպորտի փոխնախարար, “Հայոց Արծիվներ” հայրենասիրական ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանին, փորձել են մոտենալ եւ իրենց խնդիրները ներկայացնել: Ինչպես Henaran.am-ի թղթակցին պատմեց զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար […]

Տեղումներ կլինեն

Օգոստոսի 30-ին հանրապետության հյուսիսային շրջաններում, 31-ին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 1-ին և 2-ին ամենուրեք գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին 30-ին հարավային 3-8մ/վրկ, 31-ին, սեպտեմբերի 1-3-ը հյուսիս-արևելյան 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը աստիճանաբար կնվազի գիշերը 6-8, ցերեկը` 8-10 աստիճանով: […]

Երկու տարեկան տղան թունավորվել է էսենցիայից

Քիմիական նյութից (էսենցիայից) թունավորմամբ օգոստոսի 29-ին՝ ժամը 18.05-ին, Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ` 2010 թ. ծնված Արամ Շահբազյանը։ Երեխայի առողջական վիճակը բավարար է գնահատվում:

Թուրքիան պատասխանատու է սիրիահայության դեմ ուղղվող հավանական որեւէ ոտնձգության համար կոչ Եվրամիությանը

Եվրոպայի Հայերի Համագումար.  Թուրքիան պատասխանատու է սիրիահայության դեմ ուղղվող հավանական որևէ ոտնձգության համար   կոչ Եւրամիությանը, Եւրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցչին, միջազգային հանրային կարծիքին Սիրիայի տագնապում, Թուրքիայի կողմից  ընդդիմադիր ուժերին նեցակցելու և հովանավորելու  անվան տակ տրամադրվող զենք ու զինամթերքը  առատորեն անցնում է այլ երկրներից տարածաշրջան ներխուժած ֆունդամենտալ ծայրահեղական տարրերի ձեռքը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացրել […]

Բռնաբարության մեջ մեղադրվող գյուղապետի փաստաբանը հրաժարվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր` օգոստոսի 30-ին դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ կշարունակվի Հարթաշենի գյուղապետ Ազատ Ղուկասյանի դռնփակ դատավարությունը: Սա թվով 4-րդ նիստն է: Հիշեցնենք, որ 50-ամյա Ազատ Ղուկասյանը մեղադրվում է 14-ամյա Ա. Պ.-ին բռնաբարելու մեջ: Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ), որը […]

Զույգ մը մերկ կուրծք և հետույք … ամեն ինչ պատրաստ է

Որքան  քիչ  բան է  պետք  ամեն  ինչ   իրար  խառնելու  համար. զույգ  մը  մերկ  կուրծք  և հետույք` ամեն  ինչ  պատրաստ  է… Օրեր  առաջ   հերթական   ՛՛պայթյունը՛՛  տեղի   ունեցավ  Գաֆեսճյան  քանդակների   պուրակում. Կասկադում  տեղադրվեց  նկարիչ, քանդակագործ  Ֆերնանդո  Բոտերոյի  ՛՛Ծխող  կինը՛՛  քանդակը  ու  սկսվե՜ց. ՛՛Այս  ինչ  ահավոր  աշխատանք  է՛՛,  ինչ   խայտառակություն  է, այս  չաղը  սազական  չէ  մեր  ազգին … […]

Նովոյի որդին դեռ կալանքի տակ է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի որդու դեմ հարուցված քրեական գործի քննությունը դեռեւս շարունակվում է: Արտակ Գեւորգյանն առայժմ կալանավորված է: Թերթը հիշեցնում է, որ պատգամավորի որդին հուլիսի 18-ին ոչ սթափ վիճակում զենքի պարտադրանքով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գազալցակայանի մոտից առեւանգել էր 25-ամյա մի երիտասարդի պատկանող “ԳԱԶ 24”-ը եւ փախել: Նույն օրը ոստիկանության ձեռնարկած միջոցառումների […]

Դատական աշխատողներն անհանգստացած են. Հրապարակ

“Հրապարակ”-ը նշում է, որ  ուրբաթ օրը Սերժ Սարգսյանն այցելելու է ՀՀ վճռաբեկ դատարան` դատավորների հետ ընդլայնված կազմով խորհրդակցություն անելու: Այս լուրը վճռաբեկի մամուլի ծառայությունից ոչ հերքել, ոչ հաստատել են: Սակայն, թերթի տեղեկություններով, դատական համակարգի ներկայացուցիչներն անհանգստացած են` գիտակցում են, որ հանրապետության նախագահը որոշել է հերթական “կլիզման” անել հենց իրենց նստավայրում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի