15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գծից դուրս եկած վարորդները կտուգանվեն

‘Վարորդները չեն վախենում գծատերից՝ ուղևորներ չվերցենլով, հակառակն է լինում, ուղևորներն են հաճախ բողոքում, երբ չեն վերցնում իրենց՛՛,-այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նավասարդյանի խոսքերով՝ վարորդները յուրաքանչյուր օր բուժ.զննում են անցնում: ՛՛Առաջընթաց էլ կա. քչացել են ղեկի վրա ծխողների թիվը, ուշադրություն ենք դարձնում նաև մեքենաների սանիտարական վիճակին՛՛,-ասաց Նավասարդյանը:

Երթուղիները պետք է սպասարկեն առավոտյան ժամը յոթից մինչև 21:30: Սակայն ինչպես հաճախ ենք նկատում, միկրոավտոբուսները ժամը 19-ից կամ 20-ից հետո այլևս չեն սպասարկում: Այս խնդրի վերաբերյալ Նավասարդյանը նշեց, որ սահմանվել է պատժի չափ՝ նման քայլի դիմող վարորդի համար: Առաջին անգամ այդ վարորդը կտուգանվի 30 հազար դրամով, ապա 50 հազարով դրամի չափով:

Ինչ վերաբերում է չինական ավտոբուսներին, ապա շուրջ 80 ավտոբուս չեն սպասարկում, առաջիկա ամսվա ընթացքում նախատեսված է ևս 3-ը գործարկել: ՛՛Հիմա կա խնդիր Դ կարգի վարորդների հետ, նրանց թիվը քիչ է. միկրոավտուբուսների չլինելու դեպքում նրանք արդեն կգնան ավտոբուսներ և այդ խնդիրը չի լնի՛՛,-ամփոփեց Հենրիկ Նավասարդյանը:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ