04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ լրտեսական սկանդալ է ծագել

Նոր լրտեսական սկանդալ է ծագել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: ՀԴԲ-ն ձերբակալել է մի քանի կասկածյալների, այդ թվում` ռուսների, ռազմական տեխնոլոգիաներն անօրինական ճանապարհով ՌԴ տեղափոխելու համար: ԱՄՆ-ում այս գործի գլխավոր կերպար են համարում “ռուս կառավարության գործակալ”, 46-ամյա Ալեքսանդր Ֆիշենկոյին: Ամերիկյան օրեսնդրության համաձայն` նրան ավելի քան կեսդարյա ազատարզրկում է սպառնում:

Ներկա պահին 11 կասկածյալներից ձերբակալված են 8-ը: ԱՄՆ-ը արդեն “սեւ ցուցակի” մեջ է ներառել 165 ընկերություններ եւ անհատներ, որոնք կապ ունեն այդ տեխնոլոգիաների ներմուծման հետ:

Ռուսաստանի ԱԳՆ-ում կարծում են, որ այս ողջ պատմության մեջ շատ անհարթ բաներ կան: Դիվանագետները մտադիր են պաշտպանել ձերբակալված ռուսների իրավունքները եւ նրանց հետ հյուպատոսական հանդիպումներ են կազմակերպում: ՌԴ ԱԳ փոխնարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել է, որ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ հարուցված մեղադրանքները քրեական բնույթի են եւ ոչ մի կապ չունեն հետախուզական գործունեության հետ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ