15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հրաժեշտ “Ռաֆ”-ին ու “Երազ”ին

Մայիսի երեսունմեկից առ այսօր Երևանում կազմակերպվել է միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների քսանմեկ մրցույթ: ՛՛Նոր երթուղային ցանցով կմնա յոթանասունվեց միկրոավտոբուսային երթուղի, մյուսները ընդհանրապես չեն գործելու, կամ վերածվելու են ավտոբուսային երթուղիների՛՛,-այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

Նա նշեց, որ ավարտվել են միկրոավտոբուսների մրցույթները, վաթսուներկուսում արդեն ճանաչվել են հաղթողները, մնացած տասնչորս երթուղիները ներկայացվել են մրցույցի, սակայն չեն բավարարել մրցույթային պայմանները. մեքենաների քանակը բավարար չի եղել կամ պատշաճ տեսք չեն ունեցել:

Հոկտեմբերի մեկից սկսվել է ավտոբուսային մրցույթների կազմակերպումը: ՛՛Սակայն քանի որ դեռ կան ավտոբուսների հետ կապված խնդիրներ, նրանց քանակը չի բավականացնում, ժամկետը կարող է փոփոխվել, հստակ ժամեկտ չեմ կարող ասել՛՛,-նշեց բանախոսը:

Ինչ վերաբերում է ՛Ռաֆ՛՛ և ՛՛Երազ՛՛ մեքենաներին, ապա Նավասարդյանի տեղեկացմամբ՝ մայիս ամսվա 220-ի փոխարեն մնացել է 55-ը: Իսկ սրանք մնացել են այն պատճառով, որ հետագայում այդ երթուղիները սպասարկվելու են ավտոբուսային երթուղիներով: ՛՛Մինչև նոյեմբերի վերջ ՛՛Ռաֆ՛՛ ու ՛՛Երազ՛ կոչվող մեքենաները ի սպառ կվերանան մեր աչքից Երևան քաղաքում՛՛,-խոստացավ Նավասարդյանը:

Անդրադառնալով խնդիրներին՝ նա ընդգծեց, որ քիչ է ավոտբուսների քանակը: Առաջիկայում ձեռք են բերվելու 160 ավտոբուսներ, սակայն քանի որ նրանք բերվում են Կորեայից, Չինաստանից, իսկ դրանց տեղափոխությունը տևում է մի քանի ամիս, ներկրման հետ խնդիրներ են առաջանում: Խնդիր է նաև երեկոյան ժամերի սպասարկումը:

Սակայն  եզրափակելով Նավասարդյանը վստահեցրեց, որ այս բոլոր խնդիրները լուծվելու են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ