02 Մայիսի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կաթին սոդա են խառնում, դարձյալ խախտումներ . Հրապարակ

Չնայած նախազգուշացումներին ու սպառնալիքներին, հայրենի արտադրողները շարունակում են մեքենայությունները, որոնք արդեն բացահայտվել են կաթնամթերքի 7 խոշոր արտադրամասերում: “Հրապարակ”-ն է գրում այս մասին եւ նշում, որ  կաթնամթերքի որակի խախտումներ են հայտնաբերվել հայ մեծ բարերար Գագիկ Ծառուկյանին պատկանող “Մուլտի ագրո”  եւ մի շարք կաթնամթերք արտադրողների, մասնավորապես Հրաչիկ Հակոբյանին պատկանող “Բիո-կաթ”  կաթնամթերքի արտադրամասերում: Ըստ թերթի տեղեկությունների, պարզվել է, […]

Աբեղան չսիրե գյուղապետ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` շաբաթներ առաջ մարդկանց տներն օրհնելու նպատակով քահանաներ եւ աբեղաներ են ուղարկվել Արմավիրի մարզի մի շարք գյուղեր: Յուրաքանչյուր գյուղին բաժին է ընկել մեկ հոգեւորական: Եվ ահա Կողբավան գյուղում Սմբատ աբեղա Պողոսյանը տնօրհնեքի արարողությունից հետո հրավիրվել է գյուղապետի տուն` ճաշելու: Սեղանի շուրջ նրանք մտերմիկ զրույցի են բռնվել, որից հետո աբեղան “բռնկվել է”, սկսել վիրավորել գյուղապետին, […]

Ոստիկանության ղեկավարությունը անձնական պատասխանատվություն կկրի

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` 2012 թ. սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված համակարգող խմբի հերթական նիստը տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին: Նիստը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Խորհրդակցության ընթացքում ի մի բերվեց նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում […]

Խորովածը Խաչիկյանները կտան

Օգոստոսի 30-ի երեկոյան Ախթալայում տեղի ունեցած դեպքը չի ազդի սեպտեմբերի 8-ին կայանալիք աշնանամուտի եւ  խորովածի համահայկական 4-րդ փառատոնի վրա: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց փառատոնի համակազմակերպիչ Վազգեն Խաչիկյանը: Հիշեցնենք, որ ծեծկռտուք էր տեղի ունեցել Ախթալայի քաղաքապետ Հայկազն Խաչիկյանի հարազատների եւ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի կողմնակիցների միջեւ: Երկու կողմից կան ձերբակալվածներ եւ կալանավորվածներ: […]

Նժդեհն էլ չօգնեց. անժամկետ հացադուլ է հայտարարել

82 օր ՀՀ  նախագահի նստավայրի մոտ նստացույց անող 75-ամյա Էմմա Սահակյանը անժամկետ հացադուլ է հայտարարել այսօրվանից: Նրա խոսքով` քրոջ աղջիկը խլել  է իր բնակարանն ու ողջ ունեցվածքը: Տիկին Էմմայի պատմելով, իր քույրը առաջարկել է վաճառել տունը, տեղափոխվել  միասին ապրելու, որպեսզի խնամի քրոջը: Պայմանով, որ տունը կնվիրի Էմմային: Սակայն քրոջ մահից հետո փաստաթղթերի կեղծման  արդյունքում նրան […]

Սերժ Սարգսյանը խնդրում է

Ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակումը Հայաստանի կտրուկ արձագանքի առիթ դարձավ: Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ զարգացումներ կան այս թեմայով: Լրագրողի հարցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է. “Աշխատանքները շարունակվում են: Եվ այդ աշխատանքները լինելու են հետևողական, հաշվենկատ, սթափ: Ցանկացած քայլ մենք կատարելու ենք տեղին` ինչպես մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում: Եվ մեր հասարակությունը […]

Տալ մայրական բարոյական գնահատական. ՀՀԿ տիկնայք

ՀՀԿ Կանանց Խորհուրդը հայտարարություն է տարածել, կոչով դիմելով աշխարհի մայրերին: “Եվրոպան ամբողջ աշխարհում հանդես է գալիս որպես մի օրինակելի մոդել` հիմնված ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, հանդուրժողականության հիմնարար արժեքների վրա: Իրեն եվրոպական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ համարող Հունգարիայի պետությունը մարդասպանին ազատություն շնորհեց… Երկիր մոլորակի բոլոր մարդկային անհատներին`անկախ նրանց կրոնական, ռասայական, սոցիալական և անհատական […]

“Արմավիա”-ն չգիտի, թե երբ կվերականգնվեն դեպի Հալեպ չվերթները

“Արմավիա” միջազգային ավիաընկերությունը դեպի Հալեպ չվերթները դադարեցրել է անորոշ ժամանակով: Այսօր պատասխանելով չվերթների դադարեցման ժամկետի մասին Henaran.am-ի հարցին,   ասել է “Արմավիա” միջազգային ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա  Ավետիսովան: “Ոչ ոք ոչինչ չի կարող ասել, մենք սպասում ենք, թե երբ իրավիճակը կբարելավվի”,- Henaran.am-ին փոխանցել է  նա: Ավելի վաղ տեղեկացրել էինք,  որ “Արմավիա” ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից  դադարեցրել է  դեպի […]

Վրաստանը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Արչիլ Չկոիձե

Հայկական եկեղեցիների խնդիրը Վրաստանում առկա է եւ այն հարկավոր է լուծել` ի օգուտ Վրաստանի քաղաքացի հայերի: Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների ղեկավարների խորհրդի նիստին հայտարարել է “Հերակլ 2-րդ” համայնքի ղեկավար Արչիլ Չկոիձեն, գրում է  “Երկրամասը”: Վրացական ոչ կառավարական կազմակերպությունների ղեկավարը նաեւ շոշափել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: “Կարծում եմ, որ այն երկրում, որտեղ 300 հազար  էթնիկ  հայ […]

“Գազելը” բախվել է պատին. կան տուժածներ

Այսօր, սեպտեմբերի 4-ին ժամը 13.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում՝ “Մետրոպոլ” հյուրանոցի մոտակայքում, 100 համարի “Գազել” մակնիշի երթուղային միկրոավտոբուսը ստորգետնյա անցուղում բախվել է պատին, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1959 թ. ծնված Ամալյա Գալստյանը, 1932 թ. ծնված Նվարդ Միքայելյանը, 1960 թ. ծնված Գևորգ Գալստյանը, 1949 թ. ծնված Անահիտ Սողոմոնյանը ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված