Այսօր ժպիտի միջազգային օրն է /վիդեո/
Ամեն տարի հոկտեմբերի վերջին ուրբաթ օրը նշվում է Ժպիտի միջազգային օրը:
Այս տոնի համար մարդիկ պարտական են նկարիչ Հարվի Բելլին, ով ապրում էր Ամերիկայում 20-րդ դարի կեսերին: Նրա արվեստը ոչնչով աչքի չէր ընկնում, եւ Բելլը ստվերում էր մնում, սակայն մի անգամ ամերիկյան ապահովագրական ընկերություններից մեկը խնդրեց նրան նկարել ինչ-որ պայծառ եւ հիշվող խորհրդանիշ ընկերության այցեքարտերի համար: Հարվին հորինեց հենց այն ժպտացող դեղին դեմքը, որը հիմա օգտագործում են աշխարհի գրեթե բոլոր մարդիկ, ովքեր օգտվում են համացանցից: Օգտատերերն այն անվանում են “սմայլիկ”:
Բելլին վճարել են ընդամենը 50 դոլար պատվերի համար: Այնուհետեւ դեղին ժպիտով կրծքանշաններ են արտադրվել, որոնք կրել են ընկերության բոլոր աշխատակիցները: Նման “այցեքարտի” հաջողությունը գերազանել է բոլոր սպասելիքները: Հաճախորդներն այնպիսի հիացմունք են ապրել նման գաղափարից, որ մի քանի ամսից տասնյակ հազարավոր “սմայլիկներ” են արտադրվել: Կարճ ժամանակ անց նշաննն սկսել է հայտնվել ամենուրեք:
Ժպիտի միջազգային օրը նշվել է 1999-ին: Նկարիչը ցանկանում էր, որ այս օրը նվիրված լինի բարձր տրամադրությանը: Օրվա նշանաբանն է. “Բարի գործ արեք, մարդկանց ժպիտ պարգեւեք”: