15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ծառուկյանը կխոսի եկող երկուշաբթի. Ժողովուրդ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին արդեն մի քանի օր է՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները չեն կարողանում գտնել: Հատկապես այն բանից հետո, երբ հրապարակ է նետվել Ծառուկյանի անցյալին վերաբերվող փաստաթղթերի լուրը, Գագիկ Ծառուկյանը խիստ վիրավորվել է, այն համարելով գոտկատեղից ներքեւ հասցված հարված:
Ըստ “Ժողովրդի”,  երեկ անգամ ՀՀ նախագահի մակարդակով փորձ է կատարվել խոսել Գագիկ Ծառուկյանի, սակայն չի հաջողվել:

Նա որեւէ մեկին չի ասել թե որտեղ է գտնվում: Թերթի աղբյուրների վկայությամբ, արդեն երեկոյան նրա խնամի Հովիկ Աբրահամյանին է հրահանգվել գտնել Ծառուկյանին, սակայն վերջինս նույնիսկ Արգամիչի հետ կապի դուրս չի գալիս: ՀՀԿ-ում վախեցած են, որ լռությունից հետո Գագիկ Ծառուկյանը անսպասելի հայտարարություն կանի՝ խառնելով ողջ քաղաքական դաշտը:

Ըստ լուրերի՝ Ծառուկյանը Սերժ Սարգսյանից տաս օր ժամանակ է խնդրել եւ կխոսի արդեն մյուս երկուշաբթի:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ