Սպասողական ողբերգություն եւ զավեշտ. կառավարության դիմաց
Մինչ կսկսվեր կառավարության հերթական նիստը, կառավարության շենքի դիմաց իրենց բողոքներով նախարարներին էին սպասում տարբեր ժամանակներում բանակում մահացած զինվորականների մայրերը: Նրանք դիմեցին առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, ով խոստացավ արձագանքնել:
Henaran.am-ի հետ զրույցում զոհված զինվորների մայրերն ասացին, որ ամեն անգամ գալիս են այստեղ, սպասում ՊՆ Սեյրան Օհանյանին, սակայն չեն կարողանում զրույցել վերջինիս հետ: ՛՛Մեր դիմումներին էլ չի պատասխանում նույնիսկ՛՛,-նշեցին նրանք:
Կառավարության շենքի դիմաց այս անգամ ևս հացադուլ էր անում մաթեմատիկոս Հենրիխ Մխիթարյանը, ով պահանջում է ընդունել իր գյուտերը, ուշադրություն դարձնել գիտական իր հայտնագործություններին: Ասում է` ինքը հավերժական շարժիչ է ստեղծել:
Կառավարության շենքի դիմաց տեսնելով ԿԳՆ Արմեն Աշոտյանին` նա սկսեց վանկարկել. ‘ Կրթության և գիտության անգետը’: Ապա շենքին մոտեցավ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նրան տեսնելով` հացադուլ անող մաթեմատիկոսը սկսեց գոռալ. ‘Անգրագետների միության նախագահը, անգրագետ Մարտիրոսյանը’: Վերջինս նայեց գիտնկանին, ինչ-որ բաներ ասաց և հեռացավ: