22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բազմազանության շքերթ՝ Երեւանում

 Աշխարհի վրա անհնարին է գտնել այնպիսի մի երկու բան, որոնք ամբողջովին նման կլինեն իրար: Աշխարհը զարմանազան է եւ գեղեցիկ իր բազմազանությամբ: Մայիսի 21-ը մշակութային բազմազանության համաշխարհային օրն է, եւ այդ կապակցությամբ Երեւանում կկազմակերպվի ‘’Բազմազանության’’ շքերթ, որը կմեկնարկի 16:15-ին` ‘’Կասկադ’’ համալիրից եւ կավարտվի 17:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում: Երթի երթուղին հետեւյալն է` ‘’Կասկադ’’ համալիր, Մաշտոցի պողոտա, Թումանյան […]

Մահացու վրաերթ, վարորդը փախուստի է դիմել

Մայիսի 20-ին, ժամը 22.30-ին, ‘’Մազդա CX-7’’  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Արշակունյաց պողոտայի թիվ 288 տան մոտ վրաերթի է ենթարկել 1951 թ. ծնված  Զաբել  Անտաբյանին, որը տեղում մահացել է: Վարորդը  ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում` դիմել է փախուստի: Կատարվում է քննություն: Henaran.am-ին հաղորդում են ոստիկանության լրատվական ծառայությունից

Չիպով անձնագրերն ու ID քարտերը` հունիսի մեկից

              Այս տարվա հունիսի մեկից Հայաստանում կավարտվի կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի /ID քարտ/ ներդրման գործընթացը: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղեկացրեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը:  Նոր համակարգը մշակվել է դեռ 2008թվականին  ՀՀ-ում միգրացիայի համակարգի բարեփոխումների համատեքստում: Կենսաչափական տվյալներով անձի ինքնությունը  հավաստող փաստաթղթերի […]

Նոր Նորք վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Մայիսի 21–ին  իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը։ Երևանի քաղաքապետի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արմեն Ուլիխանյանը, ով ազատվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնից։ Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից  

Հենարանը ենթարկվել է հակերային հարձակման

Henaran.am-ը ենթարկվել է հակերային հարձակման, ինչի պատճառով մի քանի ժամ կայքն անհասանելի էր: Անվտանգության համակարգը, ենթարկվելով հարձակման, ավտոմատ դադարեցրել էր կայքի աշխատանքը: Չնայած մեր մասնագետներին հաջողվեց կարճ ժամանակում վերականգնել կայքը, այնուամենայնիվ տեխնիկական թերություններն ամբողջովին վերացված չեն եւ հնարավոր են նոր ընդհատումներ: Այդ իսկ պատճաոռվ, սիրելի ընթերցող  հայցում ենք  Ձեր ներողամտությունը` մաղթելով մեզ եւ Ձեզ համբերություն: […]

Հայաստանում մեկ օրում՝ երեք երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 03.07-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Գյումրի քաղաքից 20 կմ հյուսիս-արեւելք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը […]

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Ձեր հարցը ոստիկանության գնդապետին

Մայիսի 21-ին,  ժամը 11-ին “Հենարան” մամուլի ակումբի հյուրն է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը: Հունիսի 1-ից Հայաստանում կիրառության մեջ են մտնում նոր անձնագրեր` նույնականացման քարտերը եւ կենսաչափական անձնագրերը, ինչի մասին էլ կխոսի հյուրը: Ասուլիսը ուղիղ եթերում կարող եք դիտել www. henaran.am-ում, նաեւ, սիրելի ընթերցող, հնարավորություն ունեք  հարց ուղղել Հովհաննես […]

Պատգամավորը նույնպես մասնակցեց “թանգարանային գիշերվան”

“Թանգարանային գիշեր”  ծրագրի շրջանակներում մայիսի 19-ին աշխուժությունն էր նաեւ մարզերում: Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանում կին ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդես էր կազմակերպվել: Ցուցահանդես էր այցելել նաեւ ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը: Նա հավանեց կանանց  ճկուն մտքի աշխատանքները` ծղոտից, կաշվից, չոր ծաղիկներից: Իսկ երբ պատգամավորը ցանկություն հայտնեց գնելու գեղանկարչական մի քանի աշխատանք, կանայք, որոնք ոգեւորվել էին  նրա […]

Պայքարում են բժիշկների կյանքի համար

Անցած շաբաթ` մայիսի 12-ին, Ստեփանավան-Ագարակ ավտոճանապարհի 1,8-րդ կմ-ում՝  տեղի ունեցած ավտովթարից տուժած 41-ամյա Արա Ադամյանի եւ 34-ամյա Միքայել Ադամյանի կյանքի համար բժիշկները շարունակում են պայքարել: Վերջիներս եղբայրներ են եւ մասնագիտությամբ բժիշկ են: Հիշեցնենք, որ  Միքայել Ադամյանի վարած ”Հունդա”-ի մակնիշի 93 NV 999 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել հանդիպակաց ծառին ու շրջվել: […]

Գեղարքունիքում “Թանգարանային գիշերը” բազմաբովանդակ էր /վիդեո/

 Մինչեւ կեսգիշեր դռներն  բացած այցելուներին  կսպասեն   Գեղարքունիքի երկրագիտական, Սեւանի բնապատմական եւ Մարտունու երկրագիտական թանգարաններում: Իսկ օրվա ընթացքում մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել: Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը ներկայացրեց ազգագրական իրերի բացօթյա ցուցադրություն:Եղած ցուցադրությունները լրացրին նաեւ հնատիպ իրերի, Գավառի տարածաշրջանի գորգագործ եւ ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը: Սեւանի բնապատմական թանգարանն իր այցելուներին ներկայացավ Գեղամա լեռների ժայռապատկերների ցուցադրությամբ: Սեւանի թանգարանային գիշերն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի