17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Oձի խայթոցի 143 դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այս տարի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 143 դեպք, որից մեկը մահվան ելքով (հուլիսի 22-ին Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ Բաբկեն Խաչատրյանին օձը խայթել է դաշտում, որը մահացել է Արմավիրի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին):

Այսպիսով` նշված ժամանակահատվածում օձի խայթոցից տուժած 43 քաղաքացի դիմել է Երևանի բժշկական հաստատություններ, 100-ը` մարզային բժշկական կենտրոններ. Արագածոտնի մարզ` 24, Արմավիրի մարզ` 22, Կոտայքի մարզ` 18, Տավուշի մարզ` 12, Վայոց ձորի մարզ` 9, Սյունիքի մարզ` 7, Արարատի մարզ` 7, Լոռու մարզ` 1:

Նշենք, որ 90 տուժածի ներարկվել է հակաթույն, 53-ին չի ներարկվել, քանի որ դրա կարիքը չի եղել: 2010 թվականին օձի խայթոցի հետևանքով հոսպիտալացվել է 158 տուժած, որից 4-ը մահվան ելքով: Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակ է դիմել ևս 28-ը:

Անցյալ տարի արձանագրվել է օձի խայթոցի 220 դեպք, որից 2-ը մահվան ելքով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ