Րաֆֆիին պատին են սեղմել

“Ժառանգություն” կուսակցության քաղխորհրդի անդամները, Henaran.am-ի տեղեկություններով, բառի բուն իմաստով պատին են սեղմել կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Նրանք պահանջել են “տետ ա տետ” հանդիպել “Ազատ դեմոկրատներ”-ի ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին եւ ճշտել, թե ինչու է դավաճանել իրենց: “Ժառանգության” առաջնորդին կուսակիցները հիշեցրել են այն օրերը, երբ Քոքոբելյանը իրենց գրասենյակից դուրս չէր գալիս, որպեսզի ընդգրկվեր ցուցակում:
“Համոզվեցի՞ք հիմա, պ-ն Հովհաննիսյան, որ նա իշխանություների դրածոն էր”,-հարցրել են քաղխորհրդի անդամները: Հովհաննիսյանը հանգստացրել է թիմակիցներին՝ ասելով, որ Քոքոբելյանը պատասխան կտա, երբ ժամանակը գա: Թե երբ կլինի պատմական պահը՝ մանրամասներ նա կուսակիցներին չի հայտնել:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից եւ նրան կփոխարինի Թեւան Պողոսյանը: