09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անկախության տոնին նվիրված վազքարշավին մասնակցեցին ավելի քան 40 հաշմանդամներ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած Անկախության տոնին նվիրված վազքարշավին մասնակցեցին ավելի քան 40 հաշմանդամներ: Մեկնարկելով Հանրապետության հրապարակից, մասնակիցները հասան մինչև Եռաբլուր, որտեղ ծաղկեպսակ դրեցին զոհված ազատամարտիկների հուշահամալիրին: Վազքարշավը կազմակերպվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ: Որպես աջակից հանդես էր գալիս Կոկա-կոլայի հայաստանյան գրասենյակը, որը մասնակիցներին նվիրեց […]

Աշոտյանն արդեն տեղյակ է

Ֆեյսբուքյան օգտատեր Իզաբելլա Աբգարյանը հայտնում է, որ Երևանի թիվ 71 միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիների ծնողները ուսումնական տարվա սկզբից մինչ օրս ստիպված են եղել ավելի քան 6000 դրամ վճարել դպրոցի և դասարանի այսպես կոչված “ֆոնդերի” համար: Ակտիվիստը նշում է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր գրառումը կարող է որպես ահազանգ ընդունել: Henaran.am-ի հետ զրույցում ԿԳՆ հասարակայնության […]

“Փրկենք Թեղուտը” նախաձեռնության դիմումը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին

“Փրկենք Թեղուտը” նախաձեռնությունը նամակ է հղել Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ Տնօրեն և նախագահ Դոկտոր Նաոկո Իշիիին: Նամակում մասնավորապես ասվում է. “Մենք՝ “Փրկենք Թեղուտը” քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներս Հայաստանում, գրում ենք Ձեզ՝ արտահայտելու մեր խորին մտահոգությունը ԳԷՀ Ծրագրի Գործակալությունների Հավատարմագրման գործընթացի առնչությամբ, մասնավորապես՝ կապված այս գործընթացում ռուսաստանյան ՎՏԲ բանկի առաջընթացի հետ և բանկի՝ որպես ԳԷՀ Ծրագրի Գործակալություն ընտրվելու […]

Վթարի ենթարկված զինվորի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ

Սեպտեմբերի 24-ին ավտովթարի արդյունքում ՀՀ ՊՆ ԿԿԶՀ տեղափոխված 9 զինվորականների առողջական վիճակը մնում է նույնը, փոփոխություններ չկան: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա խոսքով`  շարքայիններ Վահե Հարությունի Խաչերյանը, Արգիշտի Արմենի Շահվելյանը, Գեղամ Արտակի Սահակյանը եւ Հայկ Անդրանիկի Բերտիզլյանը արդեն լավ են զգում իրենց: Բավարար է գնահատվում նաև սերժանտ Նարեկ […]

Ադրբեջանը ձերբակալել է “սահմանախախտ” հայերին

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, ըստ որի Ադրբեջանի պետական սահմանային ծառայության աշխատակիցները օրերս սահմանը “խախտելու” պատճառով ձերբակալել են Վրաստանի 6 քաղաքացիների, որոնցից 2-ը հայ են: “Սահմանախախտները” Վրաստանի տարածքից Աղգյոլ լիճ են մտել եւ ակամայից “խախտել” Ադրբեջանի սահմանը: Ըստ նախնական տվյաների` հայազգի  “սահմանախախտները” Լեխանդյան Սերգեյը եւ Սարգսյան Միշան են:

Երեւանում առաջին անգամ կկայանա “Երկրները մեկ տանիքի տակ” փառատոնը

Սեպտեմբերի 26-ին Երեւանի Օղակաձեւ զբոսայգում տեղի կունենա “Երկրները մեկ հարկի տակ” փառատոնի բացումը: Փառատոնի մասնակիցները կծանոթանան առեւտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության, ռուսաց լեզվի, ռուս ազգային մշակույթի, խոհանոցի եւ ավանդույթների հետ: Փառատոնի օրակարգում ընդգրկված է ռուսական ազգային երգ ու պար: “Երկրները մեկ հարկի տակ” փառատոնը Հայաստանում անց է կացվում առաջին անգամ: Փառատոնի նպատակն է միավորել […]

16-ամյա հայը մեղադրվում է ռուս ընկերուհու սպանության մեջ

Տուապսեի շրջանի Օլգինկա գյուղում հայտնաբերվել է 18-ամյա աղջկա դիակ` բռնության հետքերով: Ինչպես պարզել է հետաքննությունը, աղջկա սպանության մեջ մեղադրվում է Հայաստանի 16-ամյա քաղաքացի, գրում է “юга” կայքը: 18-ամյա աղջիկը տղայի հետ ծանոթացել է ամռան սկզբին, որոշ ժամանակ անց նրանք մտերմացել են: Սեպտեմբերի սկզբին աղջկա ընտանիքը Վոլգոգրադի մարզից տեղափոխվել է Օլգինկա գյուղ, որտեղ նրանք նախկինում  միայն […]

Գյումրեցի աղջկան տարել են Թուրքիա` ստիպել մարմնավաճառությամբ զբաղվել

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդեն մեկ ամիս է`դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ,  քննում է քրեական գործ, ըստ որի` ամբաստանյալ երկու կանայք կավատությամբ են զբաղվել: Ըստ մեղադրանքի՝ նրանք այլ կանանց տարել են Թուրքիա՝ աշխատելու առաջարկով եւ ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ: Քրեական գործը Գյումրիի բնակիչներ Սուսաննա Մարտիրոսյանի եւ Հրանուշ Մովսիսյանի նկատմամբ հարուցվել է Գյումրիի բնակչուհի Գայանե Միրզախանյանի […]

Հայֆեստը կմեկնարկի հոկտեմբերի 2-ին

 Հայֆեստ 10-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 2-9-ը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն  ասաց փառատոնի ղեկավար Արթուր Ղուկասյանը: Այն կբացեն ճապոնական Դադադադան տենկո թատրոնը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը: Փառատոնի այս տարվա կարգախոսը ‘Never miss’-ն է,  խորհրդանիշն է տարբեր լեզուներով գրած Հայֆեստ բառից ստեղծված թիրախը: Ինչպես նշեց բանախոսը, մասնակիցները ներկայացնելու են 17 […]

Թալիբների դիակների վրա միզած ամերիկացիների նկատմամբ քրեական գործ է հարուցվել /վիդեո/

ԱՄՆ-ում քրեական մեղադրանք են հարուցել 2 ծովայինների նկատմամբ, ովքեր լուսանկարվել էին աֆղանների դիակների հետ եւ իրենց բնական կարիքները հոգացել նրանց մարմինների վրա, հաղորդում է “РИА Новости”-ն: Սերժանտներ Ջոզեֆ Չեմբլինը եւ Էդվարդ Դեպտոլան ոչ միայն լուսանկարել են իրենց կատարածը, այլ նաեւ նկարահանել են այն: 2012-ի հունվարին տեսանյութը հայտնվեց համացանցում, ինչը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինծառայողների վրա մի քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի