22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ահազանգ. Էրոտիկ մանկական մուլտֆիլմեր վաճառքում

Henaran.am-ին դիմած մի քաղաքացի անհանգստացած էր Երեւանի վաճառակետերում հայտնված էրոտիկ բովանդակություն ունեցող մուլտֆիլմերի ազատ վաճառաքից: “Հատը 500 դրամով կարելի է ձեռք բերել, ու ոչ մի մարմին չի արգելում վաճառքը, ինչպես կարելի է փչացնել գենոֆոնդը”,-ասաց մեր զրուցակիցը: Մեր այն դիտարկմանը, թե գուցե՞ մուլտֆիլմերը մեծահասակների համար են նախատեսված, քաղաքացին խորհուրդ տվեց ուշադիր կարդալ գրառումը` առանց տարիքի սահմանափակման: […]

Կաննի 65-րդ կինոփառատոնը բացվել է “Լիալուսնի թագավորությունը” ֆիլմով /վիդեո/

Մայիսի 16-ի երեկոյան Ֆրանսիայի Կանն քաղաքում  ամերիկյան կինոռեժիսոր Ուես Անդերսենի “Լիալուսնի թագավորությունը” ֆիլմով բացվեց Կաննի 65-րդ կինոփառատոնը: Այս տարի Կաննի կինոփառատոնը հարգանքի տուրք է մատուցում  համաշխարհային կինոյի սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյին, ով, ի դեպ, երբեւէ չի եղել Կրուազետ լողափում, որտեղ էլ անց է կացվում փառատոնը: Դերասանուհու նկարը պատկերված է փառատոնի ցուցապաստառի վրա, իսկ “Gossip” խումբը բացման […]

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Հենարան-ի հյուրն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը

“ՀՀ պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության խնդիրները` ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալների” ժամը 12-ին “Հենարան” մամուլի ակումբում կներկայացնի  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ասուլիսը ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել www.henaran.am-ում:

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Համբարձման տոնը

Այսօր՝ մայիսի 17-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Տոնը նշվում է Հիսուսի Հարության 40-րդ օրը: Տոնը շարժական է:  Համբարձման տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչև հունիսի 3-ը`հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա և երևում իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուսն իր […]

Մայիսի 20-ին Արեւը կանհետանա

Երկիր մոլորակի բնակիչները մայիսի 20-ին կարող են ականատես լինել Արեւի շրջանակաձեւ խավարմանը: Հետաքրքիր երեւույթի առաջին ականատեսները կլինեն Չինաստանի բնակիչները, այնուհետեւ Հոնկոնգի, Թայվանի, Տոկիոյի բնակիչները, որից հետո այն տեսանելի կլինի ԱՄՆ-ի մի քանի նահանգներում` Ալյասկայում, Քալիֆորնիայում, Նեւադայում, Արիզոնայում եւ Տեքսասում: Իսկ այդ երեւույթն ամենալավը տեսանելի կլինի Հյուսիսային Քալիֆորնիայի Սաքրամենթո քաղաքում` Թահո լճի տարածքում: Գիտնականների կարծիքով` հենց […]

Նախագահականում հանդիպումից հետո` սպասողական. Ժողովուրդ

Երեկ` երեկոյան, ՀՀ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանն իր յուրայինների հետ քննարկել է ապագա կառավարության հարցը եւ ինչ-որ որոշումներ կայացրել: “Ժողովուրդ”-ի տեղեկությունների համաձայն` այսօր` ցերեկը, տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, որից հետո` երեկոյան, Սերժ Սարգսյանն իր կուսակիցների հետ կքննարկի կուսակցության համամասնական ընտրացուցակի եւ կառավարության անդամների հարցը: Ըստ նախնական տեղեկությունների` ՀՀ կառավարության կազմում առանձնապես […]

Դատավորը մերժեց ցմահ դատապարտվածի հայցը

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը քիչ առաջ մերժեց ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի հայցը: Հիշեցնենք, որ վերջինս վիճարկում է ՀՀ նախագահ  Ռոբերտ Քոչարյանի 2003 թվականի ներման հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման: Ըստ Ենոքյանի,  որ   նախագահն իրավասու է  միայն ներման հրամանագիր ստորագրելու, սակայն իրավունք չունի մեկ այլ պատիժ սահմանելու: Ինչպես Henaran.am-ին […]

“Վարդան Ղուկասյանը մեռած ա, թաղած չի…”. Հայկական ժամանակ

Կա երեք տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է ապրիլի 12-ին սպանված գյումրեցի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության համար մեղադրվող Հարություն Սարգսյանը դեպքի օրը մոտենում եւ նստում Կարեն Եսայանի մեքենան, եւ մի քանի րոպե անց մեքենան շարժվում է: “Հայկական ժամանակ” օրաթերթին այս մասին ասել է Կարենի մայրը` Անահիտ Իսկանդարյանը, նշելով, որ […]

ՕԵԿ-ի ընտրակաշառք հեռախոսները փչացել են. Երկիր

Ընտրարշավի ժամանակ ՕԵԿ-ի բաժանած բջջային հեռախոսները լուրջ գլխացավանք են դարձել բջջային օպերատորների համար: Այս մասին գրում է “Երկիր” օրաթերթն ու նշում, որ “ՎիվաՍելի” աշխատակիցներից մեկն օրերս դժգոհում էր, թե “օրը 10-15 չաշխատող հեռախոս են բերում”: Բոլորն էլ ավելորդ չեն համարել աշխատակցին տեղեկացնել, որ հեռախոսները բաժանել է ՕԵԿ-ը, որը “փաստորեն, փորձել ա քցի մեզ”: Ըստ թերթի աղբյուրի` այնպես չէ, […]

Բարի մարդիկ, օգնեք Նելլիին…

Այսօր Նելլի Ադամյանը գտնվում է Մոսկվայում, ուր տեղափոխվել է սուր լեյկոզի սրացումից (ռեցիդիվ) հետո: Ինտենսիվ քիմիոթերապիայի կուրսից հետո, ըստ Մոսկովյան բժիշկների, վերջնական բուժման միակ տարբերակն է ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատությունը: Բուժումը եւ վիրահատությունը մեծ ծախսերի հետ են կապված, իսկ Ադամյանների ընտանիքը այլեւս ոչինչ չունի առաջարկելու իրենց աղջկա կյանքի փրկության համար… Մանրամասները` http://www.helpnelli.info/index_arm.html:   Փրկե’նք Նելլիին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի